29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Ֆեյսբուքն” անտանելի է դառնում

Բլոգեր Տիգրան Քոչարյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ “ահավոր տհաճ մթնոլորտ է տիրում  Ֆեյսբուքում”:

“Սկսվել է սև փիաը, անդաստիարակ, անկիրթ մթնոլորտ է, որը գալիս է երկու կողմից էլ: ՀՀԿ-ԲՀԿ երիտթևերի պայքարը դարձել է և´ ծիծաղելի, և´ արդեն հոգնեցնող”-ասաց բլոգերը` անդրադառնալով երկու քաղաքական ուժերի սոցցանցային “ձեռնամարտին” :

Բլոգերի խոսքով, Ֆեյսբուքի լեզուն մտել  էլրատվական կայքեր և անցում է կատարվել ընտանիքի անդամներին. “Դա, իհարկե անընդունելի է, կարծում եմ շարունակություն կունենա, և ոստիկանները շատ գործ կունենան ընտրությունների ընթացքում: Մյուս կողմից էլ շատ հայտնի մարդիկ, որոնք ակտիվ էին Ֆեյսբուքում, դուրս են գալիս ցանցից”:

Տ. Քոչարյանը բացասական որակեց Youtube-ում տարածված տեսանյութերը Երևանի բացասական կողմերի մասին. “Շատ տհաճ է, պետք չէ հանուն մեկ ամսվա շահերի Հայաստանի և Երևանի դեմքը փչացնել: Այդպիսի խնդիրներ կան յուրաքանչյուր քաղաքում”:

Անդրադառնալով Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքներին, նա նշեց, livestream-ով հանրահավաքներ դիտողներն ավելի շատ են, քան հրապարակում գտնվողները:

“Չեմ կարծում, որ ապրիլի 9-ից հետո հանրահավաքները կդադարեն, քանի որ ընկալում կա, թե ընդդիմադիր ուժերից ով հանրահավաքներ է անցկացնում, նա է գլխավոր ընդդիմադիր ուժը”,-ասաց նա: Քոչարյանը տեղեկացրեց, որ կուսակցություններից առավել պասիվ է ՕԵԿ-ը.

“Րաֆֆի Հովհաննիսյանի խումբն է բազմաթիվ, ՀԱԿ-ը ևս ակտիվ է, ԲՀԿ-ՀՀԿ մրցակցությունը ևս առկա է”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ