24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Յա վաս սլուշայու”, բայց…Հրապարակ

Չնայած հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե ինքը չի ցանկանում գնել “Արմավիան”, այնուհանդերձ, թերթի տեղեկություններով, նրա ու Միքայել Բաղդասարովի միջեւ այդ առնչությամբ հանդիպում տեղի է ունեցել` Բաղդասարովի նախաձեռնությամբ, սակայն համաձայնության չեն եկել: Երեկ թերթը փորձեց պարոն Բաղդասարովից ճշտել` ինչի՞ շուրջ են խոսել  ինքն ու Ծառուկյանը: Պատասխանելով հեռախոսին՝ նա անչափ բարյացակամ ասաց. “Յա վաս սլուշայու”, […]

Հրդեհ Ազգային ժողովում

Մարտի 27-ին ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան 19 հասցեում Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, երեք մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին: 1 քմ տարածքում այրվել են ստվարաթղթի մնացորդներ:

Ազգային ժողովը դիմում է քաղաքական ուժերին եւ քաղաքացիներին

“”Հանրապետական” կուսակցության`քաղաքացիական համաձայնության, հասարակական վստահության մթնոլորտի ամրապնդման եւ առկա խնդիրների համատեղ լուծման վերաբերյալ հայտարարության նախագիծն ավելի քան իրատեսական եւ պատեհաժամ է” : Կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`խոսելով ՀՀԿ հայտարարության նախագծի մասին, որը պետք է քննարկվեր խորհրդարանական մեծամասնության կողմից երկրում ստեղծված հետընտրական իրավիճակից ելքին նվիրված արտահերթ նստաշրջան նախաձեռնելու դեպքում:       Նա նշել է, որ Հայ […]

Հովիկ Աբրահամյանը միակն է.

Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում շարունակվում է ՀՀ թատերական գործիչների միության “Արտավազդ” մրցանակաբաշխությունը: Այն ամենամյա է եւ այս տարի նվիրված է հայ մեծ դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 125 ամյակին: Հանդիսությանը մասնակցում է նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որի բարձր հովանու ներքո էլ կազմակերպվում է մրցանակաբաշխությունը: Դերասանները Henaran.am-ի հետ զրույցում նշեցին, որ կարեւորը մրցանակն […]

Նախարարը բավարարեց տաքսիստներին /վիդեո/

Տաքսու վարորդները շարունակում են բողոքի ակցիաները` ընդդեմ կառավարության նոր նախագծի, ըստ որի` տաքսիների դեղին համարանիշները փոխարինվելու են սպիտակով: Բոլոր տաքսու վարորդներին տրվելու են կպչուն թղթեր, որոնք կփակցվեն մեքենայի դիմապակուն: Բողոքավոր տաքսիստներին հանդիպեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա լսեց վարորդների առաջարկները, մտահոգություններն ու պարզաբանումներ տվեց: Նախ` ինչո՞ւ են դեղին պետհամարանիշները կրկին փոխարինվում սպիտակով։ Տաքսիստների […]

Վլ. Գասպարյանի մոտ

      Մարտի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց եզդի համայնքի ներկայացուցիչներին՝ “Եզդիների ազգային միավորում” հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանի գլխավորությամբ։   Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ հայերի եւ եզդիների միջև միշտ էլ ջերմ, բարեկամական հարաբերություններ են եղել. “Հայաստանը ոչ միայն հայերի, այլև այնտեղ ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների հայրենիքն է, ու […]

Ուշադրություն, դռները փակվում են

ՀՀ նախագահական ընտրություններից առաջ շատերը թերագնահատում էին Րաֆֆուն: Հետընտրական իրադարձությունների համատեքստում կարող ենք փաստել, որ հիմա էլ Րաֆֆին հետևողականորեն գերագնահատվում է: Քաղաքական “մարտիրոսի” կերպարը հետաքրքիր էր առաջին օրերի ընթացքում: Քաղաքական մնջախաղը ենթադրում է, որ նման հրապարակային գործելաոճին զուգահեռ Րաֆֆին ընդունակ կլինի նաև մնալ իրական քաղաքականության հարթությունում: Իհարկե, Րաֆֆին այստեղ էլ ճեղքում է արդի քաղաքագիտական բոլոր […]

Տարոն Մարգարյանը այցելել է Սոս Սարգսյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թատրոնի միջազգային օրվա առթիվ այցելել է մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սոս Սարգսյանին:  Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ և ընդգծելով Սոս Սարգսյանի մեծ վաստակը ինչպես հայ թատերարվեստի, այնպես էլ երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության բնագավառում, քաղաքապետը քաջառողջություն ու նորանոր ստեղծագործական հաջողություններ է մաղթել վարպետին՝ վստահություն հայտնելով, որ հայ հանդիսատեսը […]

ՀՅԴ-ն բացում է փակագծերը` ինչու այլեւս Ազատության հարթակում չեն

-Պարո’ն Վարդանյան, այսօր Ազատության հրապարակում “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջիկա Երեւանի ավագանու ընտրությունների համար “Ժառանգությունը”, որպես կոնսենսուս, ՀՅԴ-ին առաջարկել է, որ ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը: “Եվ հիմա թող ոչ ոք չասի, որ մենք մինչեւ վերջ չենք գնացել համատեղ ճակատ ստեղծելու համար”,- ասել է Հովհաննիսյանը, նաեւ հայտարարել, որ համաձայն չէ այն տեսակետին, […]

Նաղդալյանը` ՄԻՊ-ին

Ինչպե՞ս եք վերաբերվում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ` քաղաքապետարանի աշխատանքը գնահատող զեկույցին` հարցին պատասխանում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: -Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը , կարծում եմ, հիմնարար փաստաթուղթ է, որը վերաբերում է երկրի, հասարակության կյանքի, պետական կառավարման տարբեր ոլորտների աշխատանքներում տեղ գտած դրական եւ բացասական երեւույթներին, եւ այդ իմաստով շատ կարեւոր է: Ես կարծում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի