Մուսասին Գուստավսոնի փոխարեն մրցելու է Լատիֆիի հետ
Անսպասելիորեն փոխվել է խառը մարտարվեստների ուժեղագույն UFC-ի կազմակերպությունում իր անդրանիկ մրցամարտն անցկացնող մեր հայրենակից, նիդերլանդաբնակ Գեղարդ Մուսասու (Մովսիսյանի) մրցակիցը:Մարզասերներն անհամբերությամբ էին սպասում ապրիլի 6-ի Ստոկոհոլմի Ericsson Globe Arena Մրցահարթակում կիսածանր քաշային մարզիկ Ալեքսանդր Գուստավսոնի հետ նրա ունեցած մենամարտին:
Սակայն անակնկալ կերպով վերջերս մարզումների ժամանակ շվեդ մարզիկը վնասել է հոնքը և հետագա բարդություններից խուսափելու համար երեք բժիշկներ խորհուրդ չեն տվել Գուստավսոնին մարտի բռնվելու մեր մարզիկի հետ:Ի վերջո Շվեդիայի խառը մարտարվեստների (ММА ) ֆեդերացիան այս հարցը ևս փակված է համարել’ կայացնելով Գուստավսոնին այս պայքարին չմասնակցելու վերջնական որոշումը:
Ժամեր առաջ UFC-ի նախագահ Դան ՈՒվայտը, որն այնքան էլ գոհ չէ բժիշկների կայացրած վճռից, լրատվամիջոցներին և մարզասերներին հայտնեց, որ Մուսասու հետ Գուստավսոնի փոխարեն մրցահարթակ կբարձրանա նրա մեկ այլ շվեդ թիմակիցն ու ընկերը’ 29-ամյա Իլիր Լատիֆին:
Քանի որ մարտն անց է կացվելու շաբաթ օրը Լատիֆին պայման է դրել 5-ի փոխարեն խաղալ երեք ռաունդ,պատճառաբանելով, որ այս մրցապայքարին երկարաժամկետ չի նախապատրաստվել:Ցնայած այս փոփոխությանը, այնուհանդերձ մենամարտը չի դադարում լինել UFC on FUEL TV 9-ի գլխավոր իրադարձությունը: Խաղը հեռարձակվելու է(վճարովի) 120 երկրներում’ ավելի քան 20 լեզուներով:
Մուսասին ինչպես և Լատիֆին իրենց անդրանիկ խաղն են անցկացնում UFC-ի կազմում :Վերջինս թեև “աչք ծակող” տիտղոսներ չունի, այնուհանդերձ 2 պարտության դիմաց գրանցել է 7 հաղթանակ, որից 5-ն ավարտել է վաղաժամկետ, վերջին 3-ում միայն տոնելով հաղթանակներ:Լատիֆին այնուհանդերձ ոչ հարմար մրցակից է լինելու Գեղարդի համար, ուժեղ է գոտեմարտելիս :
27-ամյա Մուսասին իր մրցակցին գերազանցում է 20 սմ հասակով, ունի ավելի շատ մենամարտելու փորձ (33 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 2 պարտություն), Վերջին 6 տարվա ընթացքում կրել է ընդամենը մեկ պարտություն, Strikeforce- ի վերջին 6 մենամարտերն ավարտել է հաղթանակով, այսպիսով մնալով լուծարվող այս կազմակերպության իր քաշային կարգի մշտական չեմպիոնը:
Գուստաֆսոնին Լատիֆիով փոխարինելու առիթով մի փոքր մտահոգ է նաև Մուսասին, ում ներկայացուցիչները հետևյալ հայտարարությունն են արել.-“Գեղարդը և նրա թիմակիցները հուսախաբ են, որ չհաջողվեց հանդիպել Ալեքսանդր Գուստավսոնին: Միաժամանակ հասկանում ենք, որ նման բան պատահում է և Ալեքսին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Մենք շնորհակալ ենք Իլիրին, ով վերջին վայրկյաններին իր վրա վերցրեց մարտը: Ուզում ենք վստահեցնել որ Գեղարդն ի վիճակի է իր երկրպագուներին ցուցադրելու իսկական շոու:Եկել է ժամանակը”:
Գեղարդ Մուսասու թիմակիցները շնորհակալություն են հայտնել UFC-ի նախագահին, նաև նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս մենամարտը կայացնելու համար:
«Նիդերլանդական օրագիր»