12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Կոտրել են լրագրողների “Ասպարեզ” ակումբի նախագահի մեքենայի ապակին

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 1:30-5:45-ի միջակայքում անհայտ անձինք կոտրել են Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի ապակին եւ դուռը, փորձել են կողոպտել մեքենայի սարքավորումներից մի քանիսը, կոտրել են մի քանի սարք եւ գողացել են թվային հիշողության 2 հասարակ սարքեր, ոչ այնքան կարեւոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներով: Պատճառել են նյութական շոշափելի վնաս, ոստիկանությունը քրեական գործ է հարուցում. այս մասին տեղեկանում ենք “Ասպարեզ” ակումբի կայքից:

Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբը չի բացառում, որ տեղի ունեցածը սովորական կողոպուտի փորձ է, սակայն հիշեցնում է, որ վերջին ութ տարում սա ակումբի եւ աշխատակիցների գույքի նկատմամբ կատարված ութերորդ հարձակումն է, որոնցից մեկի ժամանակ` 2008 թվի մարտի 21-ի գիշերը հրկիզվեց Լ.Բարսեղյանի վարած մեքենան, իսկ ավելի վաղ` հունվարի 18-ի գիշերը փորձեցին  հրկիզել ակումբի շենքը, բայց կարողացան այրել միայն պատուհանը: Բոլոր այդ միջադեպերով հարուցված քրեական գործերը մնում են չբացահայտված:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ