06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ես եմ դրել ծաղկամանի վրա` շատ սիրելուց… Րաֆֆիի նկարը տուն է տարել

 ‘’Ես անձամբ եկալ եմ իրան տենամ, տպավորությունը թողա` ո ՞նց ա , ի ՞նչ մարդ ա, տեսա, որ լավ մարդ ա, նա ընտրվի նախագահ, ուրիշ բան չեմ կարա ասեմ, ինքը տառապանք տեսած մարդ ա, հասկանում ա ժողովրդի կյանքը` մեկը լավ ա ապրում մեկն էլ` սավսեմ վատ’’,- Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի […]

Սաթիկին “հարցաքննության” դեռ չեն կանչել

Վաղը` փետրվարի 3-ին “Արմենիա” հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի “Ռ-էվոլուցիա” հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրն է ԱԻՄ ղեկավար, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին ասաց հաղորդաշարի հեղինակ եւ վարող Սաթիկ Սեյրանյանը: “Նկարահանումից հետո չեմ տեսակցել Հայրիկյանին, բայց կարծում եմ հաղորդումը չի կորցնի իր հետաքրքրությունը, քանի որ ուշագրավ շատ դրվագներ են բացահայտվում”,-ասաց Ս. Սեյրանյանը:  Նշենք, […]

7 օրում սահմանը խախտվել է 250 անգամ

ԼՂՀ ՊԲ-ից Henaran.am-ին տեղեկացնում են, որ, հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ […]

Ապոկալիպտիկ ոչինչ չի եղել, պետք չէ հիստերիկ արձագանքել. Հրաչ Գալստյան

Henaran.am-ի հարցազրույցը վերլուծաբան, Prm.am կայքի խմբագիր Հրաչ Գալստյանի հետ: –Պարոն Գալստյան,  նախագահական ընտրությունների հանգիստ, խաղաղ քարոզարշավի ընթացքը խաթարվեց թեկնածուներից մեկի` Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված կրակոցներից, որը պատահական մարդ չէ եւ իր ներդրումն ունի անկախ Հայաստանի պատմության մեջ: Ի՞նչ է սա նշանակում: – Գիտեք, սա առաջին դեպքը չէ, երբ նախագահական ընտրություններում ներգրավված մարդկանց դեմ մահափորձ է […]

Թուրքիայում հայտնաբերել են ԱՄՆ դեսպանատանն ահաբեկչություն իրականացրած անձին

Անկարայում ամերիկյան դեսպանատան պայթյունն իրականացրել է նախկինում կրկին ահաբեկչության համար  դատապարտված թուրքը, հաղորդում է “Associated Press”-ը:  Թուրքական ոստիկանությունը պարզել է ահաբեկչի անձը: Դա 40-ամյա Էջեվիտ Սանլին “Ազգային ազատագրման հեղափոխական կուսակցության” խմբավորման անդամ է եղել:  Նրան դատապարտել են 1997-ին եւ ազատ արձակել 5 տարի անց, երբ նրա մոտ “մտավոր գործունեության շեղում” ախտանիշ են հայտնաբերել:  Նշենք, որ […]

Էպոսագետը չի գնա պատերազմ

Էպոսագետ Վարդան Սեդրակյանի համար “շաբաթն ուրբաթից առաջ ընկավ’’: Նա պլանավորել էր փետրվարի մեկից ակտիվ քարոզարշավ վարել, բայց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձով պայմանավորված, ակտիվ քարոզարշավ չի սկսի: Այս մասին այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում հայտարարեց “ֆատալիստ” թեկնածուն` հավելելով, որ կյանքը ցույց տվեց` մարդիկ չեն որոշում: ‘’Հիմա ես, ինչպես ՀՀ  ողջ քաղաքական համակարգը, պարտավոր ենք նստել […]

Անդրիաս Ղուկասյանը անկախ ընտրությունների օրից կշարունակի հացադուլը /վիդեո/

”Ես ի սկզբանե չեմ մասնակցել քարոզարշավին, իմ հացադուլը շարունակելու եմ անկախ նրանից քվեարկության օրը կհետաձգվի, թե ոչ: Իմ պահանջը դրա հետ կապ չունի: Հացադուլս շարունակվելու է մինչև ընտրությունների ավարտը”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, ”Ռադիոհայ” ՍՊԸ տնօրեն Անդրիաս Ղուկասյանը, ով արդեն 13-րդ օրն է, որ հացադուլ է անում: Նրա խոսքով` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայիկյանի […]

ԿԸՀ նախագահը հանդիպել է դիտորդական կազմակերպությունների հետ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հանդիպել է 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրություններին որպես դիտորդ հավատարմագրված տեղական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ընտրական գործընթացներով հետաքրքրված այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից իրականացրած ընտրությունների նախապատրաստական աշխատանքները` հատկապես կարևորելով ընտրական գործընթացի մասնակիցների համար տպագրված ձեռնարկներն ու ուղեցույցները, ինչպես […]

Իրանի ոչխարներն ու Սյունիքի հողերը

Բուսաբան, գիտությունների թեկնածու Կարեն Աֆրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Սյունիքի մարզի և Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված համաձայնագրին: Հիշեցնենք, ըստ մամուլի` իրանական կողմին անհրաժեշտ է առնվազն 50 հեկտար արոտավայր, հայկական կողմն էլ վարձակալության արժեք է սահմանել տարեկան 25 դոլարը` մեկ հեկտարի դիմաց: Վարձակալության ժամկետը նախնական 5 տարի է` երկրաձգման հնարավորությամբ մինչև 10 տարի: […]

Հայրիկյանը կասի երկուշաբթի

Պարույր Հայրիկյանը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ եւ ասաց, որ ինքը պաշտոնապես սահմանադրական դատարան դիմելու իր որոշման մասին կասի երկուշաբթի` փետրվարի 4-ին: Նա մեկ անգամ եւս փաստել է, որ իր դեմ մահափորձն ուղղված էր պետության, յուրաքանչյուրի ինքնորոշման իրավունքի դեմ: “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից տեղեկացնում է մեր թղթակիցը: Հայրիկյանը նաեւ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի