02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչպես համբուրվել. 5 բացահայտում

Նույնիսկ հազիվ զգալի եւ թեթեւ համբույրը կարող է ավելի մեծ արժեք ունենալ, քան կրքոտ սիրո գիշերը: Մասնագետների ուսումնասիրությունները պարզել են, որ այն մարդիք, ովքեր կանոնավոր կերպով համբուրում են իրենց հարազատներին եւ ընկերներին, 8 տարի ավել են ապրում: Իսկ այն զույգերը, որոնք օրական ամենաքիչը 5 անգամ համբուրվում են, ավելի կայուն եւ ամուր հարաբերություններ են ունենում: Ահա […]

Հայաստան է այցելում Դիարբեքիրի քուրդ մտավորականներից և մշակութային գործիչներից կազմված պատվիրակությունը

“Երկիր” միության հրավերով մարտի 12-16–ին Հայաստան կայցելի Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից կազմված պատվիրակությունը, որն ընդգրկում է  Դիարբեքիրում բնակվող քուրդ անվանի մտավորականների և մշակութային գործիչների, որոնք նաև ներկայացնում են տարբեր ոչ–կառավարական կազմակերպություններ և կառույցներ։ Դիարբեքիրի քուրդ մտավորականների և մշակութային գործիչների այցը կրում է ինչպես ճանաչողական բնույթ, այնպես էլ հետապնդում է գործնական նպատակ, որն է` Թուրքիայում հայկական ժառանգության […]

“Վանոն տեղյակ ա՞, որ Շողիկի Լյովիկին ես հանձնում “

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Հայ ազգային կոնգրեսում կրքերը նորից բորբոքվել են: Բանն այն է, որ առաջիկայում կայանալիք համագումարում, ՀԱԿ վարչության նախագահ է ընտրվելու Լեւոն Զուրաբյանը: Սա զայրացրել է ՀՀՇ-ականներին, մասնավորապես Բաբկեն Արարքցյանի թեւին: Վերջիններս բացատրություն են պահանջել ՀԱԿ պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանից, սակայն նա անզորությունից ձեռքերը բարձրացրել է եւ հայտարարել` “առաջնորդն է որոշում”: Բողոքական […]

Վատիկանում պատրաստվում են

Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալները պատրաստվում են նոր Հռոմի պապի ընտրությանը: Կարծես թե` Սուրբ գահի ֆավորիտներ առայժմ չկան, հաղորդում է “BBC”-ն: Նախ 115 կարդինալները հատուկ արարողակարգ կանցկացնեն, այնուհետեւ կհավաքվեն Սիքստինյան կապելլայում, որտեղ երեկոյան կկայանա քվեարկությունը: Նախօրեին նրանք Վատիկանում վերջնական խորհրդակցությունն են անցկացրել:  Նախորդ շաբաթվա ընթացքում կարդինալները տասնյակ հանդիպումներ են ունեցել, որոնց ընթացքում նրանք քննարկել են` ինչ […]

”Պարոն Անդրեասյան…”. Գագիկ Հարությունյանն անընդհատ շփոթում է

Սահմանադրական դատարանում շարունակվում է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը: Այս փուլում ՍԴ անդամները հարցապնդումներ են ուղղում Անդրիաս Ղուկասյանին, ով արդեն ներկայացրել է իր դիմումը: Նշենք, որ Դատարանն անընդհատ շփոթում է Անդրիաս Ղուկասյանի ազգանունը: ՍԴ անդամները եւ նախագահ Գագիկ Հարությունյանը վերջինիս դիմում են ”պարոն Անդրեասյան”-ով:

Ի՞նչ է պատահել “Ժամանակին”

Անցած շաբաթ օրը եւ այսօր` մարտի 12-ին լույս չի տեսել “Ժամանակ” օրաթերթը: Henarana.am-ի տեղեկություններով, պատճառը տեխնիկական է, բայց պարզ չէ` արդյոք առաջիկա օրերին տպագրվելո՞ւ է թերթը: Փորձեցինք ստանալ ճշտել թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պարզաբանումը, ասացին`աշխատանքի չի եկել:

“Ճանաչիր 1915-ի ցեղասպանությունը”. թռչող “message” ` Աբդուլլահ Գյուլին /վիդեո/

Շվեդիայում Հայկական Կազմակերպությունների Միությունը թռուցիկներ է պատրաստել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի համար, ով եռօրյա այցով ժամանել է Ստոկհոլմ: “Թուրքիա, ճանաչիր 1915-ի ցեղասպանությունը” գրառումով թռչող պաստառը 2 ու կես ժամ շարունակ ծածանվել է Ստոկհոլմի կենտրոնական մասերում` Շվեդիայի Թագավորական պալատում Գյուլի եւ թուրքական պատվիրակության մյուս անդամների ընդունելության ժամանակ:

Սահմանադրական դատարանում Անդրիասն է` առանց փաստաբանի

Սահմանադրական դատարանը մարտի 12-ին շարունակում է քննարկել  ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա միավորված գործով դատաքննությանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածուները վիճարկում են “Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին” կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը:  Այս պահին իր հայցադիմումը պաշտպանում է Անդրիաս Ղուկասյանը: Նրա խոսքով, տեղամասեր են եղել,  որտեղ քաղաքացիները մասնակցել […]

Փակ է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 12-ին՝ ժամը 09.15-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Սևանում, Կոտայքում տեղում է ձյուն: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները […]

Վարչապետի չամիչն ու Արգամիչի շռայլությունը

Մարտի 8-ի առիթով պաշտոնյա կանայք եւ կին պատգամավորները եղել են ոչ միայն Հովիկ Արգամիչի, այլեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում: Տիգրան Սարգսյանը բոլորին նվիրել է փոքրիկ ծաղկեփնջեր, խթանել տեղական արտադրությունը` հայկական գինու եւ չամիչի “նաբոր” նվիրելով կանանց: Իսկ Սերժ Սարգսյանը կակաչների զամբյուղներ է ուղարկել նրանց: Ամենաշռայլը, փաստորեն, եղել է Հովիկ Աբրահամյանը, որը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված