15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մի հարամեք ապրիլի 9-ը /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի համար արիլի 9-ը` նախագահի ինագուրացիայի օրը տոն է: Նա կարծում է, որ ամբողջ ազգը պիտի այդ օրը ուրախանա.” Հայաստանը կրկին անգամ վստահել է Սերժ Սարգսյանին,դրանք եղել են ,արդար,թափանցիկ ընտրություններ և կարծում եմ Իրենց բառերով ասած` մեր կուսակիցները երբեք նման բառեր չեն օգտագործում, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է այնքան տղամարդկություն ունենա,որ քայլ անի և շնորհավորի Սերժ Սարգսյանին”:

Հանրապետական պատգամավորը չի բացառում,որ իրեն ընդիմադիր հռչակած,բայց իրականում փոքրամասնություն կազմող քաղաքական ուժը կփորձի խանգարել ապրիլի 9-ի երդմնակալության արարողությունը.”Աններելի է այդ օրը հարամելը”:

Աճեմյանի գնահատմամբ`Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին արդեն չկան այն մարդիկ, որոնք սկզբնական շրջանում սատարում էին նրան: “Հանրապետական” պատգամավորը գտնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ ադեկտվատ վարքագիծը պայմանավորված է նախագահի հանդուրժողականությամբ:

Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած գործընթացն իրենց տանում է փակուղի.” Րաֆֆի Հովհաննիսյանը այս տարիներին կարող էր մեկ այլ օգտակար գործով զբաղվել: Սերժ Սարգսյանը նրան միշտ էլ արդյունավետ առաջարկներ է արել և բաց է եղել երկխոսության համար”

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ