05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տարոնի նվաճումը…քաղաքապետացու Օսկանյանը

Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններում պետք է հաղթի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հարցին, թե ինչու է նա այդ կարծիքին, Իգիթյանը պատասխանեց. ”Օրինակ` այն, որ այսօր Երևանի բոլոր մանկապարտեզները անվճար են, նրա շնորհքն է, դա մեծ նվաճում է, և էլի ու էլի շատ […]

Ո՞ւմ համար կյանքը կտա Արամեն /վիդեո/

Երգիչ Արամեն իր եկրպագուներին է ներկայացրել իր նոր ”Դու, դու” երգի տեսահոլովակը: ”Քեզ համար կյանքս կտամ”,-երգում ասում է Արամեն: Տեսահոլովակում նկարահանված են Արթուր Գրիգորյանը, Մարտին Մկրտչյանը, Ավետ Բարսեղյանը, Ռիչարդ Մադլենյանը: Երգի երաժշտությունն ու խոսքերը գրել է Մանե Հակոբյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Հակոբյանն է:

Ես ենթակա մարդ եմ. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը դեռևս բուժման մեջ է գտնվում: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գտնվում է Կարմիր խաչում բժիշկների հոսկողության տակ: Հարցին, թե հնարավոր է` մեկնի արտերկրում բուժվելու, Հայրիկյանը պատասխանեց. ”Բժիշկներն են որոշելու` ինչ անեն, ես իրենց տրամադրության տակ եմ, ես ենթակա մարդ եմ”: Իսկ բժիշկները խորհուրդ տալիս են բուժվել արտերկրում, […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է որևէ քննության ենթարկվելուց. ԱՆ

Որոշ լրատվամիջոցներ հետաքրքրվում են, թե ինչո՞ւ ՀՀ առողջապահության նախարարությունն անհրաժեշտ վերաբերմունք չի ցուցաբերում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ։ Տեղեկացնում ենք, որ հացադուլի առաջին իսկ օրվանից բժիշկներն օրը երկու անգամ մոտենում են Ժառանգություն կուսակցության ղեկավարին. առավոտյան` թիվ 4 պոլիկլինիկայի (որտեղ պարոն Հովհաննիսյանը հաշվառված է) բժիշկները, իսկ երեկոյան ժամերին` հերթապահող շտապօգնության բրիգադի մասնագետները։ Մինչև այժմ Րաֆֆի […]

Ո՞ւր է մամուլը. օրվա կադր

Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նույնպես նստարան է հատկացրել: Օրվա մեծ մասը այդ նստարանը այս տեսքն է ունենում: Լրագրողներն աշխատում են:

Արցախում ստատուս քվոյի պահպանումն ամենաշահեկանն է Մոսկվայի համար

“Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում Ռուսաստանն առանցքային դեր  է զբաղեցնում, ուստի եւ վերջինիս ձեռնտու չէ, որպեսզի հակամարտությունը շուտափույթ կարգավորվի: Արցախում ստատուս քվոյի պահպանումն ամենաշահեկանն է Մոսկվայի համար”,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բեռլինի Եվրոպական Ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Էքարտ Դ. Շթրաթենշուլթեն, ով եւս մարտի 13-ին Բեռլինում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ըստ Շթրաթենշուլթեի՝ […]

ՀԱԿ-ը ”Ժառանգությա՞նը” վնասելու համար

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ ՀԱԿ-ը սխալ է անում` մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին: ”ՀԱԿ-ը ճիշտ կաներ, որ չմասնակցեր: 2009-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ չի մասնակցում, որ չխանգարի նրանց, հիմա ՀԱԿ-ը, ճիշտ կանի, որ ընդունի, որ ժամանակն է պարտքը վերադարձնելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով` ՀԱԿ-ն ընդհանրապես հաղթելու հնարավորություն չունի, նույնիսկ յոթ […]

Հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ

ԼՂՀ պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Զորոն` արդեն “բարգավաճել” է

“Զոհրաբ Զոհրաբյանը երբեւէ չի եղել ՀՀԿ անդամ, այլ որպես պատգամավոր եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ”,-Henaran.am-ին ասաց Զոհրաբյանի օգնական եւ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ  այսօր մամուլը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Մամուլի խոսնակը հաստատեց, որ Զոհրաբյանը օրեր առաջ հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի