18 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

15 ուսանող է զոհվել` Դամասկոսի Համալսարանի ռմբակոծման արդյունքում /վիդեո/

Դամասկոսի Համալսարանի 15 ուսանողներ զոհվել են ռմբակոծության արդյունքում: Սիրիական ԶԼՄ-ները մեղադրում են նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող ապստամբներին, հաղորդում է “BBC”-ն: Ամենից շատ տուժել են ճարտարապետության մասնաճյուղը եւ ուսանողական ճաշարանը: Կոտրված են համալսարանի լուսամուտները, հատակին ամենուրեք արյուն է:  Դամասկոսի Համալսարանը գտնվում է Բարամկե թաղամասում: Նրանից ոչ հեռու են գտնվում ՊՆ-ը, պետական ԶԼՄ-ները եւ նախագահական նստավայրը: […]

Կիպրոսում այրել են Թուրքիայի դրոշը /վիդեո/

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում մի ֆրանսիացի զբոսաշրջիկ պարզել է Թուրքիայի դրոշը, ինչը վրդովվեցրել է կիպրոսցիներին, հաղորդում է թուրքական “Hurriyet”-ը:  Նրանք հարձակվել են ֆրանսիացու վրա` փորձելով պատժել նրան, ձեռքից խլել են դրոշը, պատռել այն եւ այրել: Երբ ոստիկանները զայրացած ամբոխի ձեռքից փրկել են ֆրանսիացուն եւ հարցրել` ինչու է դրոշը պահել, նա ասել է, թե պարզապես սիրում է Թուրքիայի […]

Կալանավորվել է Նվեր Մնացականյանի եղբայրը. Հրապարակ

Նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանը բավարարել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչության բաժնի պետի տեղակալ Պետիկ Հակոբյանի միջնորդությունը` Ռուբեն Մնացականյանին կալանավորելու վերաբերյալ: Նա Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի մեկնաբան Նվեր Մնացականյանի հարազատ եղբայրն է, ով 2001թ. հունվարի 1-ից մինչեւ 2010-ի դեկտեմբերի 30-ը զբաղեցրել է Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը: Նախկին պաշտոնյային մեղադրանք […]

Աշխարհը պատկանում է համբերատարներին. մաֆիա

Ֆեյսբուքյան Հասարակական գործիչներ էջը մի քանի խորհուրդներ է ներկայացնում  է, որոնք արել են մաֆիայի պարագլուխները: ”Կյանքն այն է, ինչ ինձ վախեցնում է, մեռնելը հեշտ է:Եթե ստում ես, եղիր կարճ:Խոստում տալուց ավելի հեշտ բան չկա:Նա, ով չի կարողանում թաքցնել իր իմաստությունը`հիմար է:Առյուծը ճանճեր չի որսում:Պատահական համընկնումներ չեն լինում:Աշխարհը պատկանում է համբերատարներին:Բարի խոսքով և ատրճանակով Դուք կարող […]

Բնապահպանների հայտարարությունը

Մեր գնահատմաբ կանադական “Դինո Գոլդ Մայնինգ” ընկերության կողմից բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի նկատմամբ իրականացվող դատական հետապնդումը որակվում է որպես ահաբեկչություն: Տարբեր օֆշորային գոտիներում գրանցված օտարերկրյա ընկերությունները տեղական արտադրության կոռումպացված պաշտոնյաների հետ միասին «օրենքով սահմանված կարգով» բացահայտ թալանում են Հայաստանի ընդերքը, ճորտատիրական կարգերին բնորոշ մեխանիզմներով շահագործում են բնակչությանը՝ աշխատանքից ազատելու սպառնալիքի տակ նրանց ստիպելով լռել և […]

Հայրիկյանը պատասխանում է քննադատներին

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է բոլոր այն նրանց, ովքեր քննաֆատում էին իրեն ու ՀՀ առողջապահության նախարարության բուժման համար մեծ գումարներ հատկացնելու համար: ”Սիրելի բարեկամներս, Երեկ երախտագիտութիւն յայտնելով հրաժեշտ տուեցի Կարմիր Խաչի բուժաշխատողներին եւ այսօր վաղ առաւօտեան ճանապարհուեցի Եւրոպայ։ Վախենում էի երկար ճանապարհի դժուարութիւններից, բայց յաղթահարուեց։ Օգնեց այն, որ […]

Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում է կայացել Ֆրանսիայում

Մարտի 27-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում` Երկրապահ Կամավորականների Միություն նախագահ Մանվել Գրիգորյանի պատվավոր ներկայությամբ տեղի ունեցավ ԵԿՄ եւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության (ANACRA) համատեղ միջոցառումը` նվիրված Արցախի ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին: Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը` կարեւորելով ֆրանսահայերի մեծ ներդրումը Արցախյան շարժման մեջ եւ շնորհավորելով երկու միությունների ղեկավարներին համագործակցության հիմքերը դնելու կապակցությամբ: […]

Արեւմտյան դիվանագիտական կորպուսի “ֆիդայական” պահվածքը. Իրատես de facto

Նախորդ օրը շատերին զարմացրեց Հայաստանում հավատարմագրված արեւմտյան դիվանագիտական կորպուսի “ֆիդայական” պահվածքը, երբ արեւմտյան “գուդ գայերով” հավաքվել, գնացել էին “Սիվիլիթասենց տուն”` պաշտպանելու իրենց նույնքան «գուդ գայ» (այս արտահայտությունը է՛լ ավելի “գուդ գայ”` “լավ տղա” Մեթյու Բրայզայինն է` հնչած Օսկանյանի հաշվով): Փորձենք հասկանալ` ինչու այդպիսի հանկարծահասություն: Կոշտություն: Եթե անկեղծ` զոռբայություն: Այլ երկրի ներքին գործերին միջամտելու այսքան ակնհայտ […]

Հռոմի պապը լվացել է անչափահաս բանտարկյալների ոտքերը. առաջին անգամ արարողությանն աղջիկներ են մասնակցել /վիդեո/

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ոտնլվայի արարողություն է կատարել Հռոմի “Casal del Marmo” բանտում, որի բանտարկյալներն անչափահասներ են, հաղորդում է “Il Messaggero”-ն: Պապը լվացել է տարբեր ազգությունների եւ տարբեր հավտաքների 12 բանտարկյալների ոտքերը, որոնց թվում 2 աղջիկ են եղել: Հատկանշական է, որ նախկինում կանանց չէր թույլատրվում մասնակցել Հռոմի պապի կողմից իրականացվող ոտնլվայի արարողությանը: Ֆրանցիսկոսը նախ իր հայրենի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի