26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վովան եւ Գորիկը. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ իշխանություններն առայժմ չեն ցանկանում միավորել Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը։ Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո ձևավորվող նոր կառավարության ու պետական կառավարման համակարգում այս երկու գերատեսչությունները կշարունակեն գործել առանձին;  Ավելին՝ Վլադիմիր Գասպարյանը կշարունակի մնալ ոստիկանապետ, իսկ Գորիկ Հակոբյանը կվերանշանակվի ԱԱԾ պետի պաշտոնում: Թերթի տեեկություններով` չի բացառվում, որ այս ծառայությունները նորից վերակազմավորվեն որպես նախարարություններ՝ […]

Վիգեն Սարգսյանին կփոխարինի Աշոտյա՞նը. Հայկական ժամանակ

Որքան մոտենում է կառավարության հրաժարականի օրը, այնքան շատանում են կադրային առաջիկա հնարավոր նշանակումների մասին շրջանառվող խոսակցությունները: Այս օրերին տարբեր քաղաքական գործիչներ անգամ իրենք են կեղծ լուրեր դնում շրջանառության մեջ այդ՝ կերպ փորձելով ուղղորդել որոշում կայացնողին (ներին): Կադրային նշանակումների վերաբերյալ ամենաթարմ խոսակցությունը թերևս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին է վերաբերում: Թերթը տեղեկացրել էր, որ Սերժ […]

ԲՀԿ-ի Զորիկին ծեծել են. Հրապարակ

ԱԺ նախկին պատգամավոր  Զորիկ Զոհրաբյանը մոտ մեկ ամիս առաջ անդամագրվեց ԲՀԿ-ին: Սակայն, պարզվում է` նա այս պատճառով հայտնվել է  ռազբորկաների մեջ, հատկապես Արաբկիրի հեղինակությունների հետ: Թերթը  տեղեկացնում է, որ օրեր առաջ նրան Արաբկիրի հանցավոր հեղինակությունները “նեղել” են՝ համարելով, որ նա դավաճանություն է արել: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, անգամ բանը ծեծկռտուքի է հասել: Զորիկ Զոհրաբյանը կարկառուն ՀՀԿ-ական […]

Հայորդի է, թող գա էլի. Վանաձորի քաղաքապետը կգնա Րաֆֆուն տեսնելու /վիդեո/

”Թող այցելի, հայորդի է, թող այցելի, ինչ անենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը` ի պատասխան հարցի` պատրաստվում է ապրիլի 4-ին քաղաքի Արցախ պուրակում դիմավորել  ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, ով վերսկսել է մարզեր այցելությունները: Դարբինյանը նշեց, որ իրենք թույլտվություն կտան հանդիպումը անցակացնելու համար: Քաղաքապետից նաև հետաքրքրվեցինք` կգնա՞ այդ հանդիպմանը: ”Եթե հրավիրի, […]

Բալես, ձյաձյան քխա

86 ամյա երգիծաբան Հրանտ Ղազարյանը մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը արժանացել է հենց ապրիլի 1-ին.” Չգիտեի` ճիշտ պարգևատրվում եմ, թե ուղղակի խաբելու օրվա զոհն եմ դարձել” ,-հիշելով 2009 թվականի ապրիլի 1-ի արարողությունը` կատակում է գրող երգիծաբանը:1960-ական թվականներից ասպարեզ եկած Հրանտ Ղազարյանին ճանաչում են նրա գրական հերոսի անունով` Հրանտ- հորիզոն: Henaran.am-ի հետ զրույցում երգիծաբանը նշեց, որ խորհրդային […]

Անի Երանյանը Մալդիվներում է /ֆոտո/

Գրեթե մեկ ամիս Մոսկվայում մնալուց հետո դերասանուհի Անի Երանյանն այժմ էլ Մալդիվյան կղզիներում է և վայելում է հանգիստը: Հայրիկի ու եղբոր հետ Մալդիվներում հայտնվելը պայմանավորված է Անիի հոր ծննդյան տարեդարձով: ”Մարտի 26-ին հայրիկիս ծնունդն էր. որոշեցինք Մոսկվայի ձմեռային տրամադրությունը փոխարինել տաք արևոտ կղզում հանգստանալով”,-ասել է երգչուհին և նշել, որ առաջին անգամ է Մալդիվյան կղզիներում: ”Իրոք […]

Մեռելոցին Րաֆֆու հանրահավաքում էր` մարզպետի աթո՞ռն է ուզում

Սյունիքի մաքսատան պետ, Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ Աշոտ Մինասյանը, ով նաեւ փետրվարի 18-ին համակարգել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի Սիսիանի մասնաճյուղը, այսօր մասնակցել է “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: Փորձեցինք ճշտել` ինչու է եկել Աշոտ Մինասյանը Րաֆֆու հանրահավաքին, մինչեւ վերջ ունկնդրել Րաֆֆուն, ծափահարել նրան: “Այսօր մեռելոց է, այս օրն էլ պիտի՞ հարցերի պատասխանեմ”,-վրդոդված տոնով […]

ԿԸՀ-ը բաշխել է հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 206-ական,”Բարգավաճ Հայաստան” կուսակցություն (ԲՀԿ)` 144-ական, […]

Ապրիլի 1-ին` Հաբ-Նիսանի

Աշխարհի տարբեր հատվածներում բնակվող ասորիները իրենց Նոր տարին կամ Հաբ-Նիսանին տոնում են ապրիլի 1-ին: Հայաստանում ասորիների “Խայադտա” կազմակերպության նախագահ Իրինա Գասպարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ օրը ասորիները նշում են արդեն 6762 տարի. ” Այսօրը նոր տարի ազդարարելուց բացի խորհրդանշում է մեռած եղանակի ավարտ և կյանքի ու զարթոնքի սկիզբ”:  Իրինա Գասպարյանը նշեց, որ չնայած […]

Հենրիխ Մխիթարյանը հերքում է

Այսօր հայկական ԶԼՄ-ներից մեկում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախնական պայմանագիր է ստորագրել անգլիական “Լիվերպուլի” հետ: Ըստ աղբյուրի՝ “Լիվերպուլը” գումար չի վճարի ուկրաինական ակումբին, այլ կզիջի Սթիվեն Ջերարդի և Մարտին Շկրտելի տրանսֆերային իրավունքները: Չնայած որ այդ լրատվամիջոցը նշեց, որ սա ընդամենը ապրիլմեկյան կատակ էր, այդուհանդերձ, ավելորդ թյուրիմացություններից խուսափելու համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված