18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ը համոզված է` Սիրիան քիմիական զենք է օգտագործել

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել  է, որ Սիրիայի իշխանություններն ամենայն հավանականությամբ, օգտագործել են քիմիական զենք: Նման եզրակացության է եկել ամերիկյան հետախուզությունը, հաղորդում է “Associated Press”-ը:

Ընդ որում, ամերիկյան հետախուզությունը դեռեւս համոզված չէ իր իսկ պնդման մեջ, սակայն նրանք շարունակում են հայտարարել, որ Բաշար ալ-Ասադի կառավարությունն ամեն դեպքում դիմել է միջուկային զենքի սահմանափակ կիրառման: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին էլ իր հերթին հայտարարել է, որ սիրիական կառավարական զորքերն առնվազն 2 քիմիական գրոհ են իրականացրել:

Ավելի վաղ Վաշինգտոնը բազմիցս զգուշացրել է Ասադի կառավարությանը` ապստամբների դեմ կռվում զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու անթույլատրելիության մասին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ այդ կարգի ցանկացած միջադեպ կփոխի ամերիկյան իշխանությունների դիրքորոշումը` Սիրիա ներխուժելու վերաբերյալ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ