07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Զոհրաբյանը խանութպան պատգամավորներին զգուշացնում է

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խոստանում է, որ Երևանի ավագանու ընտրություններում պաշտպանվելու է յուրաքանչյուր քաղաքացու ձայնը: ՛՛ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի հետ, եթե կմիանա ՛՛Ժառանգությունը՛՛ սիրով, մենք, վստահաբար կարող եմ ասել, ընտրական տեղամասերում մեկ րոպե անգամ որևէ մեկը չկասկածի, ընտրողի քվեն պահելու ենք մեր համախոհ քաղաքական ուժերի հետ միասին` հանձնաժողովներում մեր անդամներով, վստահված մեր անձանցով, նախ համախոհ ուժերի վստահված անձանցով ու հանձնաժողվների անդամներով՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ը մոինտորինգ է անում՝ հասկանալու համար, թե քանի հոգի է բնակվում յուրաքանչյուր բնակարանում: Ըստ նրա՝ դա ընտրակեղծիքների համար է արվում:  ՛՛Մենք ևս ձեռքներս ծալած չենք նստում, հրաշալի գիտենք, որ մուտքում քանի հոգի է բացակայում, որևէ մի բացակայածի փոխարեն թույլ չենք տալու քվեարկել: Մեզանում շատ բան արվում է մինչև ընտրությունները:

Արդեն տեղեկություն կա, որ տարբեր խանութպան պատգամավորների խանութների նկուղներում տասնյակ հարյուրավոր մարդիկ են գրանցված՛՛,-շեշտեց Զոհրաբյանը: 

 

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ