26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խորեն Աբրահամյանը՝ խռովքով, ցավով, խենթությամբ /վիդեո/

Այսօր՝ ապրիլի 1-ին հայ մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը կդառնար 83 տարեկան:  Աշխատել է Գ. Սունդուկյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում . խաղացել է Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ եւ այլն: Նկարանվել է “Մոսֆիլմի”, “Հայֆիլմի” եւ Երեւանի հեռուստատեսությամբ թողարկված կինոնկարներում, մասնավորապես “Առաջին էշելոնը”, “Մոր սիրտը”, “Առաջին սիրո երգը”, “Իմ ընկերոջ մասին”, “Փառքի օղակները”, “Մենք ենք, մեր սարերը”, […]

“Րաֆֆին խաղում է ժողովրդի հետ”

“ժողովուրդը խաղալիք չէ, որ երբ ուզենաս հրահանգես Ֆու կամ ֆաս”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա կարծում է, որ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խաղում է ժողովրդի հետ: Քաղաքագետը հիշատակեց երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի խոսքը՝ ”Ժողովուրդը նման է երեխայի, եթե վիրավորվեց ու կորցրեց հավատը, էլ չես կարող համոզել”: Քաղաքագետին զարմացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի […]

Զավեշտալի պատմություններ Նիկոլայ Ծատուրյանից /վիդեո/

Ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը ապրիլի մեկի հումորի օրվա առթիվ լրագրողներին բազմաթիվ զավեշտալի պատմություններ ներկայացրեց: Նա պատմեց, թե ինչպես են տրանսպորտում իրեն փորձել գայթակղել, հետաքրքիր պատմություններ մեծերի` Մհեր Մկրտչյանի, Վարդան Աճեմյանի մասին:  Ծատուրյանի հումորային պատմությունները` տեսանյութում

Արոնյանը 2-րդն է. ՖԻԴԵ

Շախմատի միջագային ֆեդերացիան այսօր հրապարակել է ապրիլ ամսվա լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Առաջին հորիզոնականում հորվեգիացի Մագնուս Կարլսենն է, երկրդրում` Լևոն Արոնյանը, իսկ լավագույնների եռյակը գկխավորում է Վլադիմիր Կրամնիկը:  Հայ գրոսմայստերներից լավագույնների աղյուսակում են նաև  Վլադիմիր Հակոբյանը` 42-րդ հորիզոնական, Սերգեյ Մովսիսյանը` 57-րդ, Գաբրիել Սարգսյանը` 76-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը` 83-րդում է:

Լոռու մարզպետն արդարացնո՞ւմ է իրեն /վիդեո/

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կարծում է, որ բարեփոխումների համար կադրային փոփոխություններ անհրաժեշտ են: ”Որոշ կադրային փոփոխություններ, բնականաբար, յուրաքանչյուր ընտրություններից հետո լինում են, իսկ արդյո՞ք դրական արդյունք կտա, թե չէ, ես կարծում եմ, որ լինելու են որոշ համակարգային փոփոխություններ և արդյունքն էլ կինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը: Նա նաև չբացառեց, որ իր մարզում ևս հնարավոր են […]

Զարուհին առաջարկեց Սասունին, Րաֆֆին` արհամարհեց. Կապանը պահանջում է /վիդեո/

Անցած ուրբաթ, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին միացան մի խումբ բնապահպաններ՝ բողոքելով Կապանի “Դինո գոլդ մայնինգ քամփնիի” դեմ: Սա այն քիչ ընկերություններից է, որտեղ աշխատում են կապանցիները եւ կանոնավոր աշխատավարձ են ստանում: Սա կապանցի, “Խուստուփ” հեռուստաընկերության գործադիր տնօրեն եւ գլխավոր խմբագիր Սասուն Մանուկյանին զայրացրել էր եւ վերջինս Ֆեյսբուքի իր պատին մասնավորապես գրել […]

Հացադուլ կհայտարարեմ երեք ամսով ու եթե մահանամ, երկիրը կզրկվի ևս մեկ ախմախից /վիդեո/

Ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը ապրիլի մեկը համարում է ոչ թե խաբելու, այլ ծիծաղի օր: ՛՛Խաբելու օր չէ, քանի որ մեզ մոտ 364 օրն է խաբելու օր, մի օրն էլ լինի կատակի օր՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց Ծատուրյանը: ՛՛Նեղվում եմ առանց հումոր մարդկանցից: Առանց այն էլ մեզ մոտ դժվար պայմաններ են ապրելու համար, հումորն է օգնում […]

Լեհաստանը մթության է մատնվել

Լեհաստանում 100 հազար տուն է մնացել առանց էլեկտրականության` առատ ձյան պատճառով, գրում է “Комсомольская правда”-ն: Շուրջ 81 հազար տուն առանց էլեկտրամատակարարման են մնացել Վարշավայի տարածքում, եւս 21  հազարը` Բելոստոկա քաղաքի տարածքում:  Բացի այդ, դժվարացել է երթեւեկությունը լեհական մայրուղիներում, ինչպես նաեւ օդանավակայանների աշխատանքը: Վարշավայի գլխավոր օդանավակայանն ուշացումներով է աշխատում, սակայն ուղարկում եւ ընդունում է չվերթներ:

Պայթյուններ Իրաքում. տասնյակ մարդիկ են զոհվել

Իրաքի Տիկրիտ քաղաքում ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է իրեն ոստիկանական բաժանմունքի մոտ: Ահաբեկչության արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել, գրում է “Комсомольская правда”-ն: Դեպքի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:  Իրաքում դրությունն ընդհանուր առմամբ մտահոգիչ է: Ավելի վաղ մեկ այլ ահաբեկիչ-մահապարտ գրոհել էր իրաքյան Քիրկուկ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա: Նախ ահաբեկիչ-մահապարտը գործարկել է ավտոմեքենայի վրա տեղադրված ռումբը, որից […]

3 զոհ, 20 վիրավոր` 80 ավտոմեքենաների բախման արդյունքում /ֆոտո/

Եղանակային դժվար պայմանների հետեւանքով ամերիկյան Վիրջինիա նահանգում միմյանց են բախվել 80 ավտոմեքենաներ, գրում է “pravda.ru”-ն: Խոշոր ավտովթարի զոհն է դարձել 3 մարդ, եւս 20-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տուժածներին “շտապ օգնության” ավտոմեքենաներով եւ փրկարարական ուղղաթիռներով հիվանդանոցներ են տեղափոխել: Նախնական տվյալներով` վթարի պատճառ է դարձել վարորդների` արագության ռեժիմի խախտումը` ուժեղ մառախուղի եւ անձրեւի պայմաններում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված