16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Տիկին Ջուլիան առաջարկեց Տարոնին, Շարմազանովը խոստացավ

Օրերս, Թեքեյան մշակութային կենտրոնում մտավորականների հավաքի ժամանակ հին թիֆլիսեցի, Երեւանում ապրող տիկին Ջուլիան /այդպես ներկայացավ- խմբ./ ասաց, որ ինքը մոտ 40 ընտանիքի հորդորել է մայիսի 5-ին քվեարկել ՀՀԿ-ին, որպեսզի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակի պաշտոնավարել: Սակայն տիկինը քաղաքապետին մի առաջարկ ունի:

“Առնո Բաբաջանյան” հիմնադրամը հավաքագրել է 60 երգ Երեւանի մասին եւ չի կարողանում դրանք ձայնագրել: Տիկինը զարմանում է, որ հեռուսատեսությամբ լսելով կիսանգրագետ երգիչներին, ովքեր կոմպոզիտոր են կարգել իրենց եւ երգում են իրենց ստեղծագործությունները: Սակայն Երեւանի մասին այդ երեգերը չեն հնչում:

Տիկին Ջուլիան Տարոն Մարգարյանին խնդրեց ընտրվելուց հետո հնարավորություն ստեղծել`հնչեցնելու այդ երգերը:

Հավաքին մասնակցող Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ մայիսին նախատեսված է “Երեւանը երգերի մեջ” փառատոնը, եւ անպայման Տարոն Մարգարյանը հաշվի կառնի տիկին Ջուլիայի աառջարկը: “Ես նրա անունից խոստանում եմ”,-հավաստիացրեց Է. Շարմազանովը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ