Բարեգործ-ցուցամոլները չեն խանգարում /վիդեո/
Լեզվի պետական տեսչության պետ, “Լոռվա ձոր” ՀԿ-ի նախագահ Սերգո Երիցյանy ապրիլի 25-ին մամուլի ասուլիսում խոսելով բարերար Միքայել Արամյանցի մասին` մասնավորապես ասաց, որ նախկինում երբ մարդիկ բարեգործություն էին անում, մնում էին ստվերում:
“Չէին սիրում, որ իրենց անունները հնչի, նույնիսկ միջոցառումների ժամանակ աննկատ լքում էին դահլիճը, չէին սիրում, որ իրենց շնորհակալություն են ասում”,-ասաց Երիցյանը: Henaran.am-ը փորձեց Սերգո Երիցյանից ճշտել` ինչ կարծիքի է մերօրյա բարեգործների մասին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց ցուցադրելու:
Երիցյանը համոզված է, որ մի օր` անկախ ամեն ինչից, խոսվելու է նրանց բարեգործությունների մասին: Բայց ցուցամոլ-բարեգործներին էլ դեմ չէ մեր զրուցակիցը: “Երկուսի զուգորդումը թող լինի, միայն բարեգործություն անեն այնտեղ, որտեղ պետությունը չի հասցնում ներդրումներ անել”,-նշեց Երիցյանը:
Սերգո Երիցյանի ամբողջական տեսակետը մերօրյա բարեգործների մասին`տեսանյութում: