26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ջավախքում նշվեց Հարության տոնը /ֆոտո/

Սբ Պատարագի ավարտին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը եկեղեցում ներկա հավատավոր ժողովրդին շնորհավորեց Սբ Հարության տոնի կապակցությամբ. “Այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ հոգեպես ամրություն: Թող հարության այս լուրը տնետուն թեւածի մեր ամբողջ Ջավախք լեռնաշխարհով՝ հույս ու հավատ պարգեւելով բոլորի հոգիներին”: Սուրբ Խաչ եկեղեցում Սբ Պատարագին ներկա էին տեղական եւ կենտրոնական […]

ՕԵԿ-ն կարող է ավելին

Երեկ` մարտի 30-ին  տեղի ունեցավ “Օրինաց երկիր” կուսակցության Երեւանի վարչության նիստը, որի ընթացքում քննարկվեցին մայրաքաղաքի ավագանու ընտրությունների հետ կապված քարոզչական եւ կազմակերպչական մի շարք հարցեր: Երեւանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները փաստեցին, որ կուսակցության կառույցները կազմակերպչական տեսանկյունից պատրաստ են անցկացնելու ակտիվ քարոզարշավ եւ համոզված պայքարելու ՕԵԿ հաղթանակի համար:       Տեղի ունեցած քննարկումների արդյունքում հավանության արժանացավ Երեւանի […]

Էջմիածնում նշվեց Հարության տոնը /ֆոտո/

Մարտի 31-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնեց Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայրապետական Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,  ինչպես նաեւ ՀՀ կառավարության […]

Էջմիածնում են Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը. հացադուլն ավարտվեց

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Սուրբ Զատիկի օրը՝ մարտի 31-ին, ժամը 10-ին  դադարեցրեց 21-օրյա հացադուլը եւ մեկնեց Էջմիածին մասնակցելու Սուրբ Պատարագին: “Այս հացադուլն ինձ տվեց հայրենիքի եւ հավատի նկատմամբ հարության հրամայականը, ես սա ապրեցի որպես քաղաքացի եւ հուսով եմ, որ մեր համաքաղաքաքցիները եւս կզգան այս հրամայականը: Ուզում եմ, որ ապրիլի 9-ին ունենանք ազգային միասնություն: Ես կգնահատեմ […]

Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի /ֆոտո/

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե Հին, եւ թե Նոր Կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք […]

Նոտարները զարդարել էին իրենց

Մարտի 30-ին Նոտարական ծառուղիում տոնական տեսք ուներ միայն ՀՀ արադարադատության նախարար Հրայր Թովմասյանի տնկած ծառի տարածքը: Հիշեցնենք, որ այստեղ նշվեց Զատկի տոնը: Նոտարները ջանք ու եռանդ չէին խնայել` Զատկական տեսքի բերելու ծառուղու այդ հատվածը: Անգամ Երեւանի քաղաքապետ Տարոնի Մարգարյանի ծառն էր առանց զարդարանքների: Համոզվեք` դիտելով տեսանյութը: 

Արդարադատության նախարարի 8-ամյա որդին իրավացի է /վիդեո,ֆոտո/

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մարտի 30-ին որդու` Վարդանի հետ Նոտարական ծառուղիում մասնակցեց Զատկի արարողությանը: Henaran.am-ի հետ զրույցում 8-ամյա Վարդանն ասաց, որ դեռ չի որոշել, ինչ մասնագիտություն է ընտրելու: Դպրոցում լավ է սովորում, բայց հայրիկը դեռ չի վստահում իրեն եւ չի խոսում նախարարության մասին: Վարդանը նաեւ իրավացիորեն զարամացավ, որ Զատկի տոնը այսօր է նշվում: Մանրամասները […]

Նախարարը ձու էր կռվացնում /վիդեո, ֆոտո/

Մաշտոցի պուրակի Նոտարական ծառուղիում արդեն իսկ նախատոնական Զատկական տրամադրություն էր: Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի երեխաները ներկայացրին Զատկի խորհուրդը, ողջունեցին ներկաներին: Ծառուղին զարդարված  էր  ձեռագործներով, տարբեր գույների ձվերի զամբյուղներով, ճուտիկներով, ծաղիկներով: Գինի, բրնձով փլավ, աղանդեր, խորոված… մի խոսքով տոնական տրամդրությունը այնքան լավ էր, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ձու էր կռվացնում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի […]

Արմոբիլը չի փոխհատուցելու

“Արմոբիլ” մասնավոր անվտանգության ընկերության գլխավոր տնօրեն Վահագն Կակոսյանը  լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենք չեն մեղավոր  որ տոմս ունեցող մարդիկ չեն կարողացել մտնել “Հանրապետական” մարզադաշտ` մասնակցելու Հայաստան-Չեխիա խաղին: “Այնտեղ 2000-ից ավելի մարդիկ առանց տոմսի էին փորձում ներս մտնել: Երբ նրանք խուճապի մատնվեցին, հասկացան, որ խաղն արդեն սկսվում է, ագրեսիվորեն փորձեցին ներխուժել մարզադաշտ` հրելով ու ջարդելով […]

Լավ, 20 հազար էլ ավել աշխատեցիր, բա հոգին…/վիդեո/

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը ճիշտ չի համարում, որ Սուրբ Հարության կամ այլ տոների նախօրեին տարբեր ապրանքների գները թանկանում են: ”Ամբողջ աշխարհում ընդունված է զեղջեր անել այս գեղեցիկ տոնախմբություններին, որպեսզի նվեր լինի մարդկանց, որպեսզի բոլորը, նույնիսկ ամենաչքավորը կարողանա հավուր պատշաճի տոնել այս տոնը, բայց մեզ մոտ հակառակն է, մենք ուզում ենք այդ օրն ավելի գումար աշխատել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված