26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԱԱԾ-ն նոր տեղակալ ունի

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի նոր տեղակալ է նշանակել:  Հիմք ընդունելով “Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը հանրապետության ղեկավարի որոշմամբ` Արամ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։

ՄԻՊ-ը Հրայր Թովմասյանից լավ չգիտի /վիդեո/

Henaran.am-ը Նոտարական ծառուղում` Զատկի տոնին մասնակցող Հրայր Թովմասյանից փորձեց ճշտել, թե ինչպես է վերաբերում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տեսակետին, որ արդարադատության պակաս կա Հայաստանում եւ ոլորտում չլուծված հարցեր շատ կան:  Ի դեպ, ըստ Անդրեասյանի արդարադատության նախարարությունն  ունի իրավական ուղղորդման առաքելություն, մինչդեռ նրանք իրենց գիտելիքներն օգտագործեցին ոչ թե դեպի ճշմարտություն, այլ` ոչ մասնագետներին մոլորեցնելու ուղղությամբ: […]

Ուրիխանյանը թվերի մանիպուլյացիայով է տարված

”Գործուղման համար բյուջեով նախատեսված ծախսերը եղել են 81 միլիոն 712  հազար դրամի: Ծախսվել է 46 միլիոն 467 հազար դրամ` քաղաքապետի, վարչական տարածքի, ավագանիների ամբողջ գործուղումների վրա, որտեղ ունեցել ենք 35 միլիոն ավելի խնայողություն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ, ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը` մեկնաբանելով ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանն […]

Հրայր Թովմասյանը տեղյակ չէր Սուրիկ Խաչատրյան-Րաֆֆի Հովհաննիսյան հակամարտությունից /վիդեո/

Նոտարական ծառուղում մարտի 30-ին  լրագրողների հետ պատասխանելով լրագրողների հարցերին, Հայաստանի արդարադատության նախարար Հրայւր Թովմասյանը հակասահմանադրական համարեց Րաֆֆի Հովհաննիսյանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ մի շարք այլ պահանջներ։ “Այո, հակասահմանադրական է նաեւ քաղաքական որոշմամբ, նոր ԱԺ ընտրությունների անցկացումը: Երբ ընտրություններից հետո փորձ է արվում կիսել քաղաքական իշխանությունը, որը ձեւավորվել է ընտրություններից հետո, սա նույնպես հակասահմանադրական է: […]

Անմիջական զրույց ու պարգևատրում նախարարի կողմից

ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը ՀՀ զինված ուժերի ամենակարևոր խնդիրներից է: Հայկական բանակի սպան և զինվորը վստահորեն մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծի ամբողջ երկայնքով: Հերթական անգամ իրենց լավագույնս դրսևորած մի շարք զինծառայողներ մարտի 30-ին պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից: ՀՀ սահմանները պաշտպանելիս, մարտական հերթապահության, բարդ իրավիճակներում արագորեն կողմնորոշվելու, ինչպես նաև զգոնություն, վճռականություն […]

Արձակուրդներն ավարտվեցին

”ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ավարտվել են գրիպի համաճարակի պատճառով երկարաձգված գարնանային արձակուրդները: Հանրապետության բոլոր դպրոցներում ուսումնական տարին շարունակվելու է ապրիլի 2-ից: Մաղթում եմ առողջություն և բարձր առաջադիմություն”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՆ Արմեն Աշոտյանը:

Եվրատեսիլյան վարկանիշում Հայաստանը 3-րդն է

 escrating.ru կայքում անկցավող ”Եվրատեսիլի 2013-ի վարկանիշ” մրցույթում Հայաստանը ներկայացնող “Դորիանս” խմբի ”Lonley planet” երգը զբաղեցնում է 3-րդ տեղը: Նախորդ երկու օրը ”Lonely planet”-ը կրկին 3-րդ հորիզոնականում էր: Ցուցակի տվյալները թարմացվում են ամեն օր: Ցուցակը կազմվում է՝ հաշվի առնելով Եվրատեսիլի youtube-ի պաշտոնական էջում տեղադրված տեսահոլովակների դիտումները: Ցուցակի` առաջին հորիզոնականում Մոնտենեգրոն է, երկրորդում` Դանիան:

Մարտի 24-30-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 350 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Րաֆֆին չլիներ, մոստ էր գնալու…/վիդեո/

Էջմիածնի բնակիչ Սիլվա Մկրտչյանը, ով մշտապես ”Ազատության” հրապարակում  է ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, մի քանի օր էր` բացակայում էր հրապարակից: Henaran.am-ի հետ զրույցում տիկին Սիլվան պատմեց, որ առողջական խնդիրներ ուներ և ապաքինվում էր: Նա իր դժգոհությունները ներկայացրեց ու ասաց, որ երկրորդ կարգի հաշմանդամ է, ֆինանսական միջոցներ չունի բուժվելու համար, իսկ իր մարզի բժիշկները թույլտվություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի