Վարչապետն արգելեց “դրա վրա” բիզնես անել
Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանին ասաց, որ իրեն դիմում են մարդիկ, ովքեր բողոքում են, որ դպրոցներում և բուհերում դասավանդվող գրքերի էլոկտրոնային տարբերակները չկան:
՛՛Ինչո՞ւ հասանելի չեն էլկոտրոնային եղանակով՛՛,-հարցրեց վարչապետը: Հարությունյանն ասաց, որ իրենց նախարարության կայքում կան բոլոր էլեկտրոնային տարբերակները, երևի մարդիկ տեղեկացված չեն: ՛՛Նախարարությունն այսօր ունի կրթական պորտալ, որտեղ դրանք դրված են՛՛,-ասաց նա:
Վարչապետը ընդգծեց, որ պետք է հասարակությանը տեղեկացնել դրանց առկայության և դրանցից օգտվելու անվճար լինելու մասին:
Տիգրան Սարգսյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչու մինչև այժմ ընդունելության քննությունների շտեմարանները հասանելի չեն քաղաքացիներին: ՛՛Մի քիչ դժվարանում եմ ասել, նախորդ տարի հրապարակվել են ժամանակին ու բաժանվել են: Դրանով զբաղվում է Գնահատման ու թեստավորման կենտրոնը՛՛,-պատասխանեց փոխնախարարը:
Վարչապետը հանձնարարեց հարցը քննարկել: ՛՛Եթե մենք որպես պետություն հենց այդ շտեմարաններից ենք օգտվում, դրանք պետք է հասանելի լինեն և անվճար և դրանց վրա բիզնես անելը պետք չէ՛՛,-հորդորեց Տիգրան Սարգսյանը: