Բարձրահարկի փլուզման հետեւանքով 60 մարդ է զոհվել /վիդեո/
Հնդկական Մումբայ քաղաքում բարձրահարկ շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը առնվազն 60 է, տեղեկացնում է “BBC”-ն: Փրկարարները շարունակում են հավաքել կիսակառույց շենքի փլատակները: Պարզվել է, որ չնայած շենքի մի մասն էր կառուցված, արդեն կառուցված 4 հարկերում մարդիկ են բնակվել: Զոհերի թվում բացի բնակիչներից նաեւ շինարարներ են, ովքեր գիշերելիս են եղել շենքի ներսում: Զոհվածներից 19-ը երեխաներ են: […]





































