07 Հունիսի, Saturday, 2025
KFC

”Շախտյորը” մերժել է Մխիթարյանին. կտեղափոխվի ՞

Ուկաինական Championat.com.ua կայքի փոխանցմամբ` Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամռանը կտեղափոխվի այլ ակումբ, որովհետև չի կարողացել համաձայնության ակումբի հետ նոր պայմանագրի հարցում: Հենրիխը դեռ մի քանի ամիս առաջ էր ասում, որ ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ:

Նշվում է, որ դեռ նախորդ տարի ու նաև վերջերս Մխիթարյանը դիմել է Միրչա Լուչեսկուին աշխատավարձը բարձրացնելու համար, սակայն Լուչեսկուն անտեսել է այդ:

Հիշեցնենք, որ Հենրիխն արդեն գործակալ ունի` իտալացի Մինո Ռայոլան, ում Մխիթարյանը վստահում է: Հավելենք, որ նար տրանսֆերը ”Շախտյորը” գնահատում է 40 միլիոն եվրո, իսկ անգլիական ”Լիվերպուլը”, ըստ անգլիական մամուլի, պատրաստ է վճարել Շախտյորի կողմից սահմանված գումարը և մոտ օրերս պաշտոնական առաջարկությամբ կդիմի հանքափորյան թիմին:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ