27 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

”Դրա մասին ինձնից լավ գիտի Րաֆֆիի ընկեր Ժիրոն”

”Բարև Երևան” դաշինքի ավագանու ցուցակի անդամ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

”Բոլորը գիտեն, որ Ժիրայր Սեֆիլյանը ազնիվ տեսակ է, ու չեմ կարծում, որ մի նորմալ հայ կա, ով չի հարգի նրա մարտական ուղղին, բայց այն, ինչ հիմա անում է Ժիրոն(հավանաբար սխալ խորհուրդներով են խեղդել) իր շրջապատի հետ միասին, համարում եմ ամենաքիչը ոչ հեռատեսություն ու սխալ հաշվարկ…

Եթե անգամ ցանկանում է Րաֆֆիին խփելով երկիրը հանել էս վիճակից ու կարողանա անել այդ, ես մի տեղ կհասկանամ, վստահ եմ` Րաֆֆին էլ, բայց տեսել ենք էլի մինչ այս ինչ են արել քաղաքական ասպարեզում….

Սա հեգնանք չի, սա փաստի ամրագրում է. արեք տղերք, արեք տեսնենք միայնակ ինչ եք անելու, մենակ թե թիրախի ընտրությունը ճիշտ չեք ընտրել, Րաֆֆին էս ապօինիների դեմ է պայքարում, հանունի համար է պայքարում, ու դրա մասին ինձնից լավ գիտի Րաֆֆիի ընկեր Ժիրոն….

Մնաք բարյավ, անփորձանք…”:

Նշենք, որ ”Նախախորհրդարան” նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ այլևս չի պատրաստվում սատարել քաղաքական որևէ ուժի: Նա իր սխալի հետևանք է համարում այն, որ այսօր փոխանակ իր կողմը հավաքելու ընդիմադիր ուժերին և ժողովրդին` ինքն է սատարել այլ քաղաքական ուժերի:

Այդ թվում նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, որը չի զիջել Սեֆիլյանին մայիսի 9-ը: Այդ օրն էր նախապես հայտարարվել “Նախախորհրդարանի” առաջին Երևանյան մեծ հանրահավաքը Ազատության հրապարակում: Սակայն Րաֆֆին ասել է, որ մինչև մայիսի 15-ը Ազատության հրապարակը ինքն է զբաղեցնելու:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ