16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փոփոխական եղանակ

Փետրվարի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում 5-8 աստիճանով, մարտի 1-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:  

Ամփոփում են տեղական ՀԿ-ների դիտորդները

Նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած տեղական ՀԿ-ներն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին արդյունքները: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տարածեց հայտարարություն,որին միացել են նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցոն կենտրոնը, Ժուռանլիստների Ասպարեզ ակումբը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Համագորակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ-ն, Կանանց աջակցման կենտրոնը,Կանանց ռեսուրսային կենտրոնը և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը: “Նախագահական ընտրություններն աննախադեպ էին ողջ պատմության ընթացքում: Չնայած իշխանությունների փորձերին` նվազագույնի հասցնել մրցակցությունը  և […]

Հետընտրական վիճակի քննարկման ձեւաչափի շուրջ այսօր ԱԺ-ում որոշում կկայացվի

Հինգերորդ գումարման ԱԺ հերթական նիստը կրկին քաղաքական հայտարարություններով մեկնարկեց: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեմ է քվերակելու ներկայացվող բոլոր նախագծերին, քանի որ դրանք այսօրվա իրականությունից հեռու են: Նրա խոսքով, ճգնաժամային պայմաններում իրավիճակի հետ կապ չունեցող հարցերը ցածրացնում են առանց այն էլ խորհրդարանի ցածր դերը: Նկատենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը բոյկոտել է այս […]

Արվեստագետները` Սերժ Սարգսյանին

Հանրապետության ղեկավարին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Հովհաննես Չեքիջյանը: “Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը և անձամբ ես ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի դժվարին և պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այսօր, երբ իրականացել է մեր ժողովրդի և նրա մեծ նվիրյալների դարերով փայփայած երազանքը, երբ անմահ […]

Սերժի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Հարգելի Պարոն Նախագահ, Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցի, գիտականորեն անհնար է թվում նույնիսկ Ձեր համար, պարոն Նախագահ, իմանալ թե արդյոք ստացել եք ձայների մեծամասնությունը թե ոչ: Բավականին ծիծաղելի է ստացվում այնպես չէ: Որ Դուք, Հայաստանի Նախագահը ներքուստ […]

Րաֆֆին մարզպետների հրաժարականն է պահանջում /ֆոտո/

“Ոտդ խերով լինի”,-այս խոսքերով “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորեցին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Արմավիրը առաջին վայրն է, որտեղ մարզային այցելության շրջանակներում այսօր այցելեց Հովհաննիսյանը: Նա ոտքով հասավ քաղաքի հրապարակ, որտեղ նրան էին սպասում արմավիրցիները: “Կեցցե Արմավիրը, կեցցե Հայաստանի հաղթանակը: Այդ հաղթանակը ոչ մեկի ձեռքից չի խլվելու:  Իմ խոնարհումը ձեզ: 2 ամիս առաջ բոլորն ասում էին, […]

Ադրբեջանական դիվանագիտության եւ լոբիստական ջանքերի հերթական տապալումը Վաշինգտոնում

Ի պատասխան ադրբեջանական պետական քարոզչամեքենայի՝ Սպիտակ տան պաշտոնական կայքէջի “We the people” բաժնում իրականացված ստորագրահավաքներին՝ կորզելու ԱՄՆ նախագահի պաշտոնական հայտարարությունը Խոջալուի դեպքերի ադրբեջանական վարկածի եւ ԼՂ հակամարտության կապակցությամբ`այսօր հրապարակվեց Սպիտակ տան պատասխանը, որն, ըստ էության, ազդարարեց ադրբեջանցիների հերթական ջախջախիչ պարտությունը: Չնայած գործի դրված հսկայական գումարներին եւ կազմակերպչական միջոցներին, պետության անմիջական ներգրավվածությանը, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների, լոբբիստների բազմաթիվ ամպագոռգոռ հայտարարություններին, ելույթներին ու ակնկալիքներին, Սպիտակ տունն ընդգծեց, որ որեւէ նախագահական հայտարարություն […]

Վիեննայում ոգեկոչվել է սումգայիթյան զոհերի հիշատակը

Փետրվարի 24-ին Վիեննայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի հանդիսությունների սրահում, Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերին եւ Արցախյան շարժման սկզբնավորման 25-ամյակին: Առավոտյան Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ` Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի կողմից: Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում […]

Դասադուլավորներին հեռացրին համալսարանի տարածքից /ֆոտո, վիդեո/

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առաջ շարունակվում է փետրվարի 25-ին մի խումբ ակտիվիստների կողմից հայտարարված դասադուլը: Համալսարանի ղեկավարությունը ոստիկանության աշխատակիցների հետ միասին դասադուլավորներին խնդրում է դուրս գալ համալսարանի տարածքից եւ դասադուլը շարունակել այդ տարածքից դուրս: Սակայն դասադուլավորները պնդում են, որ սա հանրային տարածք է եւ ոչ ոք իրավունք չունի` նրանց թույլատրելու կամ դուրս հանելու: Դասադուլավորները դուրս են […]

Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Վիեննա

Փետրվարի 25-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Վիեննա։ Նույն օրը կայացան Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական եւ միջազգային հարցերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ:Հանդիպումը սկսվեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ:  Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները լուրջ զարգացում են ապրել, ինչը նշանավորվեց Ավստրիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի