18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեւանի քաղաքապետի ՀԱԿԿ թեկնածու Վահագն Խաչատրյանը մեկնել է Թուրքիա

Երեւանի ավագանու ՀԱԿԿ համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը վերջին 2 օրերին չի մասնակցում քարոզարշավին: Ըստ շրջանառվող լուրերի` ՀԱԿԿ քաղաքապետի թեկնածուն վերջին օրերին բացակայում է երկրից և գտնվում է  Թուրքիայում:

ՀԱԿ մամլո խոսնակ, ավագանու թեկնածու Արման Մուսինյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: 

“Վահագն Խաչատրյանը Թուրքիա է գնացել` մասնակցելու նախօրոք ծրագրված խորհրդաժողովի, որը ոչ մի կապ չունի ընտրությունների հետ”,-հավաստեց Արման Մուսինյանը:

ՀԱԿԿ խոսնակը հավաստեց, որ քարոզարշավի ընթացքը նորմալ է և արդեն այսօր  Վահագն Խաչատրյանը կվերադառնա: Ապրիլի 28-ին արդեն նա հանդիպումներ կունենա երեւանցիների հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ