17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ում ծրագիրն ու կարգախոսն են հավանում երևանցիները. GALLUP

GALLUP” International association կազմակերպությունը հարցումներ է արել, որոնց միջոցով պարզել է, թե երևանցիները ինչպես են վերաբերում ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, նրանց կարգախոսներին ու քարոզարշավներին:

ՀՀԿ-ի քարոզարշավը հինգ բալանոց սանդղակով գնահատվել է 3.9 տոկոս,  ԲՀԿ-ինը՝  3.7 տոկոս, ՕԵԿ-ինը՝ 2.5 տոկոս, ”Բարեւ Երևանինը”՝  3.2 տոկոս, ՀՅԴ-ինը՝  2.9 տոկոս, իսկ ՀԱԿ-ինն ու ”Առաքելությանը” նույնքան` 2.6 տոկոս:

Ինչ վերաբերում է կարգախոսներին, ապա ՀՀԿ-ի /”Ավելի լավ Երևան”/ և ԲՀԿ-ի /”Փոխելու ենք”/ կարգախոսները համապատասխանում են իրենց գործունեությանը, մյուսներինը կամ չեն համապատասխանում, կամ ոչ այնքան են համապատասխանում:

Այս տվյալներն այսօր լրագրողներին ներկայացրեց կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Նա նաև հայտնեց, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի նախընտրական ծրագերից ու քարոզարշավներից են երևանցիներն ավելի շատ տեղեկացված: Առավել քիչ են տեղեկացված ՀԱԿ-ի և ”Առաքելություն” կուսակցության քարոզարշավներից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ