21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքին

Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրություն է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիոս Զակկա Իվասին` մտահոգություն հայտնելով օրեր առաջ Հալեպի մոտակայքում մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ Ուղղափառ Եկեղեցու երկու միտրոպոլիտների` Նորին Սրբազնություն Հովհաննես Իբրահիմի եւ Նորին Սրբազնություն Պողոս Յազիգի առեւանգման առիթով:

Վեհափառ Հայրապետի նամակում մասնավորապես ասվում է. «Խստորեն դատապարտում ենք բարձրաստիճան հոգեւորականների առեւանգումը: Միջկրոնական լարվածության հրահրումը եւ կրոնական անհանդուրժողականության սերմանումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Լիահույս ենք, որ հոգեւոր այրերը ազատ կարձակվեն ապահով եւ անվնաս»:

Նամակում Նորին Սրբությունը նաեւ իր զորակցությունն է հայտնել Պատրիարքին եւ հույս հայտնել, որ քաղաքակրթությունների ու կրոնների երկխոսության ավանդույթներով հարուստ Սիրիայում շուտով կդադարեն հակամարտություններն ու բախումները:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ