18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Միայն Նաիրան ցանկանա, “Հանրապետականը” կխեղդվի” /վիդեո/

Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ քարոզարշավին մասնակցությունը սակավաթիվ է : Henaran.am-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` արդյո՞ք իրենք գոհ են հանդիպումներից` հաշվի առնելով քաղաքացիների նվազ հետաքրքրվածությունը:

”Մենք հատուկ այս մարտավարությունն ենք ընտրել: Մենք հանդիպումներ չենք կազմակերպում: Եթե փորձենք կազմակերպել, ինչպես հիմնական մեր օպոնենտ քաղաքական ուժն է անում, իրենք կխեղդվեն մարդկանց հոծ բազմության մեջ”,-պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Զոհրաբյանն ընդգծեց, որ եթե մեկ մարդ լինի հանդիպման վայրում, ապա այդ մեկ հոգուն կներկայացնեն իրենց սոցիալ-տնտեսական ծրագրերը. ”Ինչքան մարդ կլինի տվյալ բակում, մի հոգի կլինի, տաս հոգի կլինեն` նրանց կներկայացնենք մեր ծրագիրը” :

”Սա շատ արդյունավետ է: Զավեշտ է մարդկանց, սեփական կուսակիցներին բերել հանդիպմանն ու սեփական գաղափարները ներկայացնել”,-եզրափակեց Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ