Հայ գիտնականներն առաջարկում են անցում կատարել արեւային էներգիայի կիրառմանը
Հայաստանի հելիոֆիկացիայի խորհուրդը ի դեմս հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի` բաց նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ կոչ է արվում որպես էներգիայի ստացման աղբյուր անցում կատարել էներգիայի ստացման այլընտրանքային` հելիոֆիկացման մեթոդին: Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ հելիոֆիկացումն ուղղված է` լուծելու Հայաստանի էնեգետիկ խնդիրները գազի գների թանկացման պայմաններում: […]





































