22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Խաբկա՞նք գարեջրի սիրահարների համար /ֆոտո/

Սրճարաններից մեկում առաջարկեցին “Հեյնիկեն” գարեջուր ըմպել, ինչը հնարավորություն կտա շահելու նաեւ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոների լիգայի եզրափակիչի ուղեգիր:Գարեջրի հետ բերեցին վիճակախաղի տոմս, որի պաշտպանիչ շերտը ջնջելուց հետո պարզ է դառնում, թե ինչ ես շահել: Երբ բերեցին տոմսերը, նկատեցինք, որ պաշտպանիչ շերտը  քերծված է:

Սրճարանում հավաստիացիացրին, որ այդպես են գրասենյակից ստացել: Բնականաբար, մաքրելով պաշտպանիչ շերտը` կարդացինք “Վայելեք խելամիտ”: Տոմսերից մեկի վրա նկատեցինք պաշտպանիչ շերտի տակ “Խ” տառը: Ենթադրեցինք, որ տոմսերը նախապես ստուգում, հետո են տալիս հաճախորդին:

Բողոքից հետո բերեցին մեկ տոմս եւս, որի պաշտպանիչ շերտը ամբողջությամբ տեղում էր, եւ այն մաքրելուց հետո բաժակ շահեցինք: 

Պարադոքսը այդպես էլ չկարողացանք պարզել: Իհարկե, ՛՛գցելու՛՛ եւ ՛՛գցված լինելու՛՛ զգացողությունը վաղուց արդեն պարադոքս չէ: “Կարոլինա” ընկերության բրենդ-մենեջեր Կարեն Նալչաջյանը տեղում չէր եւ Henaran.am-ին խնդրեցին, երկուշաբթի զանգահարել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ