Ստեփանակերտում տեղի է ունեցել “Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց” ֆիլմի պրեմիերան /վիդեո/
Նախօրեին Ստեփանակերտում տեղի է ունեցել “Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց” ֆիլմի պրեմիերան՝ Ադրբեջանի կողմից մի շարք բնիկ ժողովուրդների պատմական հողերի բռնազավթման եւ դրանից բխող հետեւանքների վերաբերյալ: Ճակատագրերի նմանությունը հնարավորություն է տալիս հայերին լավագույնս գիտակցել պատմական իրադարձությունների ընթացքը եւ այդ ժողովուրդների՝ սեփական պետականություն ունենալու ձգտումը: Ֆիլմում ներկայացված են բացառիկ արխիվային կադրեր:





































