13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ադրբեջան–Ռուսաստան հարաբերություններում կնճիռները ակնհայտ առկա են

”Ստատուս–քվոյի փոփոխություն ասվածից մենք չպետք է վախենանք, մենք պետք է շատ ուշադիր լինենք, որ ստատուս–քվոյի փոփոխությամբ շրջանառության մեջ չդրվի պրոադրբեջանական գաղափարներ”,–այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` խոսելով Արցախի հարցում ստատուս–քվոյի փոփոխության շուրջ Լավրովի արած հայտարարության մասին։ 

”Նախ ինչ ասել է ստատուս քվոյի փոփոխություն Ղարաբաղի ընկալման մեջ։ Ադրբեջանական կողմը դրանում հասկանում է Արցախը նվաճելու փուլը: Ռուսաստանի արտգործ նախարարի հայտարարությունը պետք է դիտարկել մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ։ Դա առկա բանակցային տրամաբանության մեջ իներցիայով արված հայտարարություն է”,-հավելեց Ջամալյանը։

Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը` նա նշեց, որ
 Ադրբեջան–Ռուսաստան հարաբերություններում կնճիռները ակնհայտ առկա են, և Հայաստանը պետք է հասկանա` ինչ է շահում և ինչ կորցնում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ