30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Վճռաբեկ դատարանը copy-paste-ով է զբաղված. փաստաբանները բողոքում են /վիդեո/

Հունիսի 11-ին կլրանա մեկ տարին, երբ Հայաստանի փաստաբանների պալատի 550 փաստաբան գործադուլ արեցին` բողոքելով վճռաբեկության փուլում` գործերի անկանխատեսելիությունից: Սակայն ոչինչ չի փոխվել եւ թվով 50 փաստաբան հունիսի 11-ին` երկօրյա գործադուլ են հայտարարելու:

Փաստաբան Հայկ Ալումյանը որպես օրինակ` մասնավորապես նշեց,  որ ընդհանուր իրավասության դատարանը կալանքի սանկցիա չի տալիս, մեղադրող կողմը բողոքում է Վերաքննիչ, որը բեկանում է որոշումը, իսկ Վճռաբեկը նույնիսկ վարույթ չի ընդունում: “Խախտվում են թե’ ՀՀ Սահմանդրությունը, թե’ միջազգային կոնվենցիաները: Մարդուն իրավունք պետք է տրվի իր դեմ կայացված որոշումը մի այլ ատյանում գոնե մի անգամ  բողոքարկելու”,-ասաց Ալումյանը:

Փաստաբան Նարինե Ռշտունին էլ զարմանում է, որ նույնաբովանդակ գործերով տարբեր որոշումներ են կայացվում: “Ասում ես արդեն կա Վճռաբեկի նույնանման որոշումը, ասում են հակասություն կա: Հիմա ինչ բացատրենք մեր վստահորդին”,-նշեց տիկին Ռշտունին:

Փաստաբան Գեւոգ Դավթյանն էլ նկատել է, որ Վճռաբեկ դատարանը որոշումները copy-paste է անում: “Կարդում ես որոշումը, ու նկատում ես մի անուն, որը կապ չունի այդ գործի հետ: Վերցնում են մի այլ որոշումից, տեղադրում, բայց չեն փոխում անունը”,-ասաց Ալումյանը:

Արա Զաքարյանն էլ համոզված է, որ շատ փաստաբաններ կմիանային գործադուլին, բայց սպասում են օրենսդրական փոփոխությունների: Այն հարցին, թե եթե նախորդ գործադուլից հետո բան չի փոխվել, իմաստ ունի նորից այն կրկնել, փաստաբանները ասացին, որ իրենք ջերմաչափ են:

Չափում են ջերմությունն ու ներկայացնում համապատասխան ատյանին:

“Հանրությանն ու իշխանությանը իրազեկում են, որ խնդիրը կա, դեռ չի լուծվել”,-ասաց Ալումյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ