22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Քոչարյանը Մոսկվայում է. չի՞ հանդիպել Ծառուկյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղյակ չէ, թե արդյոք ԲՀԿ հանրահավաքից մի քանի օր առաջ Քոչարյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, թե ոչ:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սողոմոնյանը՝ նշելով, որ եթե հստակ ասենք, թե որ օրվա և որ ժամի մասին է խոսքը, ինքը կփորձի ճշտել: Հարցրինք՝ երբ են վերջին անգամ հանդիպել ԲՀԿ առաջնորդն ու նախկին նախագահը .

՛՛Չեմ հետաքրքրվել, այս պահին չեմ կարող ասել, քանի որ նախագահը Մոսկվայում է, տեխնիկական պատճառներով չեմ կարող իմանալ՛՛:

Հիշեցնենք, այսօր մամուլում տեղեկություն կար, որ ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում տեղի ունեցած ԲՀԿ միտինգից առ ժամանակ առաջ լուրջ խոսակցություն է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև` ԲՀԿ-ի կարգավիճակի, ընդդիմադիր լինել-չլինելու շուրջ:

Այդ խոսակցությունից հետո տեղի ունեցած միտինգում Ծառուկյանն ասել է, որ ինքը որեւէ պարտավորվածություն չունի որեւէ մեկի առջեւ` նկատի ունենալով նաեւ Ռոբերտ Քոչարյանին: 

Տեղեկությունները փորձեցինք ճշտել նաև Ծառուկյանի խոսնակ Իվետո Տոնոյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ