12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Եկեղեցին էլ, իշխանությունն էլ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը վստահեցնում է, որ և հոգևորականները, և աշխարհականները տեսնում են, թե ինչ է կատարվում երկրում, ինչ խնդիրներ ունի հասարակությունը:

”’Նրանք էլ են նկատում, մենք էլ, եկեղեցին հետամուտ է այդ ամենին, ուղղակի երբմեն իբրև հաստաատություն, իբրև կառույց այն ճանապարհը չի բռնում խնդիրների բարձրացման, որ դուք ցանկանում եք”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տեր հայրը` ի պատասխան հարցի, թե արդյոք եկեղեցին ուշադրություն դարձնում է հասարակության խնդիրներին:

”Եկեղեցին քննարկում է բոլոր խնդիրները, որ առկա է հասարակության մեջ: Քայլեր արվում են, անգամ Հայոց ցեղասպանության հարցում կան բազում ծրագրեր, որոնք ուղղակի ուղղված են մեր ժողովրդի դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանը”,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք իշխանություններին տեղեկացնում են այդ խնդիրների մասին, քահանան պատասխանեց. ”Իշխանությունների մոտ բարձրացվում են այդ խնդիրները, եկեղեցին էլ ականջալուր է լինում բոլոր մակարդակներում: Ուղղակի դրանք գործընթացներ են, որոնք մի փայտիկով չեն լուծվում”:

Տեր հայրը որպես օրինակ նշեց, որ իրենք հիմա շատ մտահոգում է ԱԺ- նախագծերից մեկը, որ վերաբերում է  այլընտրանքային ծառայությանը: ”Անշուշտ մտահոգում է, և եկեղեցին արտահայտվել է, այլընտրանքային ծառայության հետ կապված բողոքները ներկայացրել է, թե ինչու պիտի հայ եկեղեցու զավակները իրենց ծառայությունը զենքը ձեռքին անցակցնեն, իսկ մյուսները փորձեն վայրահաչել մյուսների հասցեին”,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ բոլորի մեղքն է երկրում ստեղծված խնդիրների առկայությունը: 

”Շատ են խնդիրները, ծանր են, ցանկությամբ լուծելիք չեն խնդիրները, այս ամենում մեղավոր է մեզանից յուրաքանչյուրը, միայն իշխանությունը չէ մեղավոր”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ