“Սպայկան” հրդեհվեց վարկերի պատճառո՞վ. Հրապարակ
Նախօրեին հրո ճարակ դարձած «Սպայկա» բեռնափոխադրումների ընկերությունը մի կողմից դարձել է պետական հոգածության առարկա, մյուս կողմից շարժել հանրության հետաքրքրությունն ու ասեկոսեների, տարբեր վարկածների ու կասկածների տեղիք տվել: Այդ հետաքրքրությունը մասամբ պայմանավորված է մեզանում բավական խորհրդավոր իմիջ ունեցող Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվածությամբ. հիշեցնենք, որ, ըստ բավական հավաստի տեղեկությունների, այստեղ փայատեր է նաեւ ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքը: […]





































