22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԲՀԿ-ն փորձելու է հավաքագրել այն ձայները, որոնք հիասթափության արդյունքում անտեր են մնացել

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ ՀՀԿ և ԲՀԿ ակնհայտ հակամարտությունը ձեռնտու է ԲՀԿ-ին Երևանի ավագանու ընտրություններում ընդիմադիր դաշտից առավելագույն ձայներ կորզելու համար: Henaran.am-ի հարցին, ի վերջո “Բարգավաճ Հայաստանի” “այլընտրանքաընդդիմադիր ռեւերանսների” արդյունքում որտեղ կհանգրվանի ԲՀԿ-ՀՀԿ լարվածությունը, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց մասնագիտական հարթությունից. ”Քանի որ Տարոն Մարգարյանի ձայների մեծ մասը գալիս է իշխանական թևից, ինքը բոլոր էլեկտորատներից ձայներ ունի: […]

Հայտնի գեղեցկուհիները զվարճանում են երիտասարդների հետ /ֆոտո/

43-ամյա Ջենիֆեր Լոպեսը չի հոգնում բարձրաշխարհիկ միջոցառումներից եւ երեկույթներից: Հակառակը` ընկերոջ` Կասպեր Սմարտի ընկերակցությամբ, որը փոքր է երգչուհուց 18 տարով, նա պատրաստ է զօրուգիշեր զվարճանալ: Նախորդ հանգստյան օրերին նրանք մասնակցել են Լաս Վեգասի գիշերային ակումբերից մեկի բացմանը:  Ջենիֆերն, ինչպես միշտ, ապշեցնող տեսք է ունեցել` սեւ, կարճ շրջազգեստով: Կասպերը եւս չի զիջել ընկերուհուն իր կարմիր պիջակով: […]

Ոստիկանության ղեկավարության բազմաթիվ հայտարարությունները իրենց քաղաքական չեզոքության մասին դատարկ խոսքերի շռայլում կհամարենք

2013 թվի ապրիլի 23-ին, ժամը 17:30-ի մոտ iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը Երեւանի Նորքի 8-րդ զանգվածի բակերից մեկում լուսաբանելիս է եղել Տարոն Մարգարյանի քարոզարշավը, երբ մի քանի հոգի նրանից պահանջել են դադարեցնել նկարահանումները: Լրագրողը բացատրել է, որ իր մասնագիտական պարտականությունն է կատարում: Ըստ լրագրողի, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու Աշոտ Պապայանը մոտեցել է իրեն […]

Հասկանում ենք, որ սա ձեր վերջին շանսն է. Նաղդալյանը` Օսկանյանին

Կարծում եմ,  արժե մեր կոլեգաներին հիշեցնել, որ էական հնարավորություն իրենց  տրված է եղել սրանից 4 տարի առաջ, երբ իրենց կուսակցության  ցուցակով,  բավական լուրջ թվով Երևանի ավագանիներ ընտրվեցին, և 4 տարի շարունակ բոլոր հնարավորություններն ունեին ակտիվ աշխատելու, առաջարկներ, ծրագրեր իրագործելու, բարելավելու մեր քաղաքացիների կյանքը, այլ ոչ թե պասիվ, կրավորական պահվածք դրսևորելու և այսօր էլ ասելիք չունենալու: […]

Բա ինքն ասեց, ես չասեմ. Մինասյանն ու Աշոտյանը գիտությունից՝ քաղաքականություն

Ազգային ժողովում ՛՛Կրթության մասին՛՛ ՀՀ օրենքի քննարկման ժամանակ երկխոսություն ծավալվեց ԿԳՆ պաշտոնակատար Արմեն Աշոտյանի և ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջև: ՀՅԴ-ի առաջարկով նախատեսվում է հնարավորություն տալ և սահմանամերձ, և լեռնային շրջանների ուսանողներին անվճար սովորել բուհ-երում՝ պայմանով, որ հետագայում աշխատեն կառավարության նախատեսած վայրերում: Կառավարությունն այս առաջարկին դրական եզրակացություն է տվել, ինչի համար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց: […]

Վարդան Օսկանյանը ծաղիկ չի տնկելու

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի ավագանու քարոզարշավի ընթացքը վերլուծեց ավագանու ԲՀԿ ցուցակի առաջատար Վարդան Օսկանյանը: Օսկանյանը նշեց, որ եթե Երևանի քաղաքապետի պաշտոնը դիտարկենք կենցաղային խնդիրները լուծելու համար, ապա ինքը էնտեղ անելիք չի ունենա. “Մենք համարում ենք , որ սա և քաղաքական նշանակության ընտրություններ են, և տնտեսական, և նաև քաղաքային, եթե կարողանում ես քաղաքին մոտենաս որպես […]

Չնչին, տհաս, մանկամիտ. Լյուդմիլա Սարգսյանն արհամարհում է

՛՛Նրանք այնքան չնչին ու անտեսանելի մարդիկ էին, որոնք հիմա իրենց իրավունք են վերապահում ասել, թե ով է ՍԴՀԿ-ը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն՝ արձագանքելով օրենքով գրանցված ՍԴՀԿ-ի անդամ Վարազդատ Եղիազարյանի հայտարարությանը, որ Լյուդմիլա Սարգսյանն ու Գուրգեն Եղիազարյանը իրավունք չունեն իրենց ՍԴՀԿ անդամներ անվանել և անվանելու դեպքում նրանք կհամարվեն ինքնակոչներ: […]

Բագրատյանը սահմանին տեսածից ցնցվել է

Շաբաթ կիրակին անցկացրեցի հանրապետության հյուսիսում։ Առիթը բաց չթողեցի մի քանի ժամով հատելու Վրաստանի սահմանը։ Ու տեսա մեր օրերում ցնցող մի տեսարան. հարյուրավոր ու հազարավոր հայեր ոտքով լքում են Հայաստանը։ Իրապես, վերջին տարիներին արտագաղթ միշտ է եղել։ Բայցք այսպիսի բան ես չէի տեսել։ ես նույնիսկ հարցրեցի, թե այս ի՞նչ է եղել։ Մեր սահմանապահների հետ կանգնած քաղաքացիները, […]

Տեսախցիկներ “Հյուսիսային պողոտայում”

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի մայիսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Տերյան  և Հին Երևանցու փողոցների խաչմերուկում (Հյուսիսային պողոտա): Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: […]

ԱԳՆ-ից վշտով տեղեկացնում են

Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ ապրիլի 24-ին կյանքից վաղաժամ հեռացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Սողոմոնյանը: Հասմիկ Սողոմոնյանը ծնվել է 1951թ. ապրիլի 4-ին Երևանում: 1974թ.-ին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀԽՍՀ Արտաքին գործերի նախարարությունում 1977թ.-ից: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ ԱԳՆ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի