13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թոշակը մեր հաշվին են բարձրացնում. խմբագիրը դժգոհում է նոր հարկատեսակից

2012 թ.-ի դեկտեմբերին ԱԺ-ում ընդունվել է “Շրջանառության հարկի մասին” օրենք: Օրենքի համաձայն`միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչները եռամսյակը մեկ պետք է իրացումից վճարեն հարկ 3.5%, իսկ եկամուտներից` 5%: Այսօր մամուլի ասուլիսում “Հրապարակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը իր դժգոհությունը հայտնեց օրենքի կիրառումից: Եթե մինչ օրենքի ընդունումը տարվա թերթերը վերջում էին իրացումից հարկ վճարում, որը կազմում էր […]

Ո՞վ է պատրաստ վերադարձնել հանրայինը՝ հանրությանը

Ո՞վ է պատրաստ վերադարձնել հանրայինը՝ հանրությանը. Կոնկրետ պահանջներ և առարկայական խնդիրներ Քանի որ անցած 4 տարիներին քաղաքացիները միայնակ են մնացել օլիգարխների շահերի հետ, արժանացել են քաղաքապետարանի արհամարհական պատասխաններին և կուսակցությունների անտարբերությանը (բացառությամբ 3-4 գործիչների)՝ կից ներկայացվում են Երևանի իրավիճակի ամբողջ պատկերը՝ հաշվետվություն և կոնկրետ լուծումներ պահանջելով բոլոր թեկնածուներից:   Կից ներկայացնում ենք քաղաքացիական նախաձեռնությունների կազմած […]

ԱԺ նախագահը չպատվեց Անդրանիկի անդրանիկ համաժողովը /վիդեո/

ԱՊՀ Երկրների երիտասարդական միության  նախաձեռնությամբ, Երեւանում` կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է “Մեկ քայլ առաջ” առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի ու Տաջիկստանի պատվիրակությունները: Երկու օրում կկազմակերպվեն  գիտաժողովներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ “Եվրասիական Ինտեգրացիա”-ի խնդիրները, առավելություններն ու հեռանկարները, ընդհանուր մշակութային ժառանգությունը` որպես ինտեգրման գործընթացները զարգացնող գործոն, մշակութային բազմազանության պահպանության […]

Հյուսիսային Կորեան հրաժարվել է բանակցել Հարավայինի հետ

Փհենյանը մերժել է Սեուլի առաջարկը`Կեսոն արդյունաբերական տարածքում աշխատանքները վերականգնելու վերաբերյալ բանակցություններ սկսել, գրում է “Lenta.ru”-ն:  Հարավկորեական իշխանությունները Կորեայի Ժողովրդական դեմոկրատական Հանրապետությանը մի քանի օր էր տվել բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար, հակառակ դեպքում` Կորեայի Հանրապետությունը սպառնացել էր վճռական քայլերի դիմել: Թե ինչ քայլերի մասին է խոսքը, իշխանությունները չեն մանրամասնել: Հարավկորեական ԶԼՄ-ների ենթադրությամբ` Սեուլը կարող է […]

Ուզեն-չուզեն կհարմարվեն . Հրանուշ Հակոբյան

ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այսօր կազմակերպվել էր սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հակոբյանը հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարության հետ միասին Հայաստանի փոքր և միջին ձեռնարակատիրության զարգացման ազգային կենտրոնը դասընթացներ են կազմակերպել` հնարավորություն են տվել տասնյակ սիրիահայերի իրենց բիզնեսն սկսելու: Ազգային կենտրոնի ղեկավար Վարազդատ Կարապետյանը հայտնեց, որ առաջին անգամ սիրիահայերի հետ հանդիպում […]

Անցել են առաջնորդների ժամանակները, եկել են առաջնորդող խմբերի ժամանակները. կսկսեն Գյումրիից

“Նախախորհրդարան” նախաձեռնության անդամ, Շուշիի առանձնակի գնդի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը այսօր այլընտրանքային կամ իշխանությանը զուգահեռ իշխանություն ձևովորելու հայտ ներկայացրեց: Առաջին քայլը որ կանի “Նախախորհրդարան” շարժումը` հանրահավաքներ կհրավիրի Երեւանում եւ Գյումրիում:  Ժիրայր Սեֆիլյանը ցավով նշեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը լսեր իրենց խորհուրդը և պայքարի այլ ճանապարհ ընտրեր, այսօր իրենք ստիպված չէին լինի առանձին գործել: “Մենք բազմիցս հուշել […]

Ով չի սիրում իր հիվանդ բարեկամին. Տարոնին շատ բան ունի ասելու /վիդեո/

Արձակագիր Ռազմիկ Դավոյանը Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին, ասել է թե` քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ցանկանում տեսնել նույն պաշտոնում: Իր ու մտավորականների զորակցությունն արձակագիրը հիմնավորված է համարում, բայց շատ բան կա ասելու: Դրանք, ըստ Դավոյանի,  մի օրվա շարադրանք չէ: “Երեւանը մենք սիրում ենք, ով չի սիրում իր հիվանդ բարեկամին: Մենք ուզում ենք առողջանա: […]

Հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 24-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իսպանիայում եւ Հռոմում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 21-ին մայրաքաղաք Մադրիդում: Սան Խուան դե Լա Կրուս եկեղեցում կատարվեց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն, որին հետեւեց մադրիդահայության ուժերով կազմակերպված սգո հանդես, ցուցադրվեց “Աղետ” վավերագրական ֆիլմը` իսպաներեն թարգմանությամբ: Նույն օրը Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը Բարսելոնայի Մար դե Դեու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված