“Կխելագարվեմ … 9 տարի փողոցում կանգնած եմ” /վիդեո/
“Իրանց տված փողով ես չկարողացա մեկ սենյականոց բնակարան գնել: Բուզանդի փողոցի վրա տունս քանդեցին` Քոչարյանի ժամանակ ու Երվանդ Զախարյանի: Գումարը վերցրել եմ , բայց էնքան չնչին, կխելագարվեմ … Մեր շենքի բակը էնքան գեղեցիկ էր, էնտեղ “Սերոբի ծառն են նկարել”, “Անուշ” կինոն ու “Արահետը”: 1901 թվի շենք էր, կարող եք գնալ թանգարանների վարչություն հարցնեք”,-Henaran.am-ին պատմեց Բուզանդի 9 հասցեի նախկին բնակչուհի Քնարիկ Առաքելյանը:
Քնարիկ Առաքելյանը պնդում է, որ չնչին գումար փոխհատուցելով` իրենց “հանել շպրտել են դուրս”: “Դիմել ենք նախագահին, էնտեղից ուղարկվել ա քաղաքապետարան: Ամեն ինչ արել ենք, ամեն ինչ, 9 տարի ա փողոցում կանգնած ենք”: Քնարիկ Առաքելյանը միայնակ չի պայքարում ,նրանք շատ են, բայց արդյունքի հասնելու հույսը կորցնում են:
Ասում է` “սյուպրիզներ ունի” կառավարությանը:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: