24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ես պարտվեցի … /վիդեո/

Ազատության հրապարակում հրավիրված “Ժառանգության” առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը մայիսի 9-ին մեկնարկեց 20 րոպե ուշացումով: Րաֆֆի Հովհաննիսյանը նախ շնորհավորեց ազգային և պետական տոնը. ” 68- տարի առաջ այս օրը մեր պապերի անմնացորդ նվիրմամբ աշխարհը փրկվեց ֆաշիզմից: 21 տարի առաջ մայիս 8-ի լույս 9-ին մեր նոր սերնդի սխրագործությամբ` ներկուսակցական, վերկուսակցական, ֆիդայիններ Կոմանդոս, Մոնթե, Ժիրայր  ասեցին, որ մենք […]

Տիգրան Սարգսյանը շնորհավորում է իր քննադատներին /վիդեո/

Քիչ առաջ Հաղթանակի զբոսայգում Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին հարգանքի տուրք մատուցեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում վերջինս ասաց, որ Հայրենական Մեծ պատերազմի մասին լսել է դեռեւս իր պապիկի պատմություններից: Նա շնորհավորեց վետերաններին տոնի կապակցությամբ` ցանկանալով քաջ առողջություն, հաջողություն: Վարչապետը պատմեց, որ երբ գերագույն մարմնում քննարկումներ էին ընթանում մայիսի ինը չնշելու վերաբերյալ, սուր խոսակցություններ […]

Ջոլիի եւ Փիթի հարեւանները վրդոված են նրանց պահվածքից

Դերասաններ Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի հարեւանները վրդոված են աստղային զույգի պահվածքից: Կոնֆլիկտի պատճառը նրանց լողափային հանգստի ձեւն է: Զույգը բնակվում է Սանտա-Բարբարայում` “Գավիոտա” պետական զբոսայգու հարեւանությամբ: Այդ տարածքի լողափերը պետական հսկողության տակ են գտնվում: Հարեւաններին դուր չի գալիս Փիթի` երեխաների հետ  մոտոցիկլով լողափում շրջելու սովորությունը:  “Դա անպատասխանատվություն է: Դա անուղղելի վնաս է հասցնում շրջակա […]

Փոշմանե՞լ է. Սասունը եղել է եւ կմնա Սերժ Սարգսյանի մարտական ընկերը /վիդեո/

Շատ ջրեր են հոսել 2008-ի դեպքերից, երբ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի խրամատի ընկերը` “Սասուն” ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը լքեց “նավը”` հայտնվելով Ազատության հրապարակում: Ասում էր` “մարմնի ասկոլկեքը այնքան չեն խոցում իրեն, որքան իշխանության ապօրինությունները” : Հինգ տարի անց Սասունն այլեւս Ազատության հարթակի տղաների հետ չէ: Ասում է` երբեք ՀԱԿ չի եղել, համաժողովրդական շարժման կողքին […]

Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի արդյունքում գրանցված փոփոխությունները

Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` մայիսի 9-ին, իրականացված 21 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 11 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որեւէ փոփոխություն չի գրանցվել: Մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում` “Առաքելություն” եւ “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը մնացել են անփոփոխ, “Բարգավաճ Հայաստան” […]

Արթուր Բաղդասարյանը շնորհավորում է

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է. “Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ: Կան տոներ, որոնց նշանակությունը նույնիսկ դարեր անց չի փոխվում: 1945 թ. Մեծ Հաղթանակը նոր էջ բացեց աշխարհի պատմության մեջ: Շնորհիվ 68 տարի առաջ […]

Ոստիկանապետը հանձնարարել է զբաղվել լրագրողի դեմ սպառնալիքներով

 ”Երեկ ես նյութերը ստացել եմ, հանձնարարել եմ, վեցերորդ վարչությունը կզբաղվի”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` խոսելով ”Հետք”-ի լրագրող Անի Հովհաննիսյանի դեմ արվող սպառնալիքների մասին: Հիշեցնենք, որ երեկ Անի Հովհաննիսյանին զանգահարել են ՌԴ-ում գրանցված բջջային հեռախոսահամարից (առայժմ հեռախոսահամարը չի հրապարակվում) և սպառնացել, որ եթե նա շարունակի ”քիթը խոթել” այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն […]

Տեր-Պետրոսյանը հունից դուրս եկավ` Դուք Սերժի կողմնակիցն եք … /վիդեո/

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պայքարն է համարում հաղթանակի գրավականը: Այս մասին նա այսօր ասաց ”Հաղթանակի” զբոսայգում լրագրողներին:  ”Մենք հինգ տարի ասել ենք, որ էս գողերից ու ավազակներից պետք է ազատվենք, սա գրավական չէ, սա խնդիր է, նպատակ է”,- ասաց առաջին նախագահը: Լրագրողների դիտարկմանը, որ իր պայքարն անարդյունք է ինչպես հիմա, այնպես էլ […]

Դեմիրճյանը խոստացավ խոսել ՀԱԿ դաշինքից /վիդեո/

”Շնորհավորում եմ կրկնակի տոնի` թե Շուշիի ազատագրման կապակցությամբ, և թե հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ: Իսկ մեր զոհված ազատամարտիկների հիշատակը պետք է այսօր հարգենք` գործերով ամրապնդելով մեր պետականությունը, կայացնելով մեր պետությունը, որ ի վիճակի լինի ապահովել իր քաղաքացիների արժանապատիվ կյանքը”,-այսօր Հաղթանակի զոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նա […]

Նպատակադրում է գյուղում ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ. Ս. Կարապետյան

Նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո, այսօր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցկացրեց իր առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցում էին նախարարության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուները: Օրակարգում  վարչապետի եւ նորանշանակ նախարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիրի առջեւ դրված նոր խնդիրների ու պահանջների եւ վերջիններիս շրջանակներում ոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագրի քննարկումն էր: Շնորհավորելով մասնակիցներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի