16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սուրեն Խաչատրյանի բացասական կողմերը դրսեւորվել են հետագայում՝ Հոկտեմբերի 27-ից հետո. Առավոտ

“Ես մի բան կարող եմ ասել` պաշտպանության նախարարը այդպես երբեք չի առաջնորդվել խնդրանքներով: Ես չեմ կարծում, որ ՎԱզգեն Սարգսյանի կողմից ինչ-որ խնդրանքների գործընթաց է գնացել: Ես այդպիսի բան չեմ հիշում այդ հարցում”,-երեկ “Առավոտի” հետ զրույցում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանն այսպես հերքեց Վազգեն Մանուկյանի պնդումը , որ Վազգեն Սարգսյանն է իրեն 3 անգամ խնդրել, որ Սուրեն Խաչատրյանին չպատժի եւ որպես տույժ չուղարկի ռազմաճակատ:

Թերթը հիշեցնում է, որ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը պատմել էր, որ Սուրեն Խաչատրյանը, լինելով պայմանագրային գումարտակի հրամանատար, զինված հարձակում է գործել Գորիսի քաղաքապետարանի վրա եւ գրավել շենքը: Այն հարցին, թե իր կարծիքով Սուրեն Խաչատրյանին ո՞վ է հովանավորել՝ Վազգեն Մանուկյա՞նը, թե՞ Վազգեն Սարգսյանը՝ նա պատասխանեց.

“Ես չեմ կարծում, որ Սուրեն Խաչատրյանին հովանավորելու խնդիր է եղել: Պարզապես իրավիճակն այնպես էր, որ ամեն մի մարդ շատ արժեքավոր էր սահմանային գծում, եթե լինում էր որեւէ խնդիր լուծելու: Հովանավորության խնդիր ոչ ունեցել է Վազգեն Մանուկյանը, ոչ ունեցել է Վազգեն Սարգսյանը:

Սուրեն  Խաչատրյանի բացասական կողմերը դրսեւորվել են հետագայում՝ առավելապես Հոկտեմբերի 27-ից հետո”: 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ