11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ասում են սրա մարդն ենք, նրա քեռու տղան ենք … ՛՛քաղմասի՛՛ հոգեբանությունը

Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը միամսյակ է հայտարարել` հայտնաբերելու ապօրինի գործունեությամբ զբաղվող ավտոհսկիչներին: Ըստ մեր աղբյուրի, նրանք քաղաքի համարյա բոլոր բանուկ մասերում կանգնում են:

Կարգազանց ավտոհսկիչները, ըստ կարգի, տարվում են ոստիկանություն` արձանագրություն է կազմվում եւ ուղարկվում է ՊԵԿ: Հիմնականում այս գործով զբաղվում են 48-50 անց տղամարդիկ, եւ ինչպես Henaran.am-ին պատմեցին քաղաքապետարանի տեսուչները, նրանք կամ որեւէ պաշտոնյայի կամ օլիգարխի անունն են տալիս: “Ասում են սրա մարդն ենք, նրա քեռու տղան ենք”,-պատմեցին տեսուչները` նշելով, որ իրենք բոլորին ոստիկանության բաժանմունք են ուղեկցում: 

“Բայց այստեղ երեւի ազդեցությունը գործում է: Մի մասին բաց են թողնում, ոմանց նկատմամբ են միայն արձանագրություն կազմում”,-դժգոհեցին քաղաքապետարանի տեսուչները` այդպես էլ չկարողանալով հասկանալ “քաղմասի” հոգեբանությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ