19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Դժբախտ պատահար “Նաիրիտում”. Հրապարակ

Երեկ “Նաիրիտ” ՓԲԸ-ում դժբախտ պատահար է գրանցվել: Ծառից վայր է ընկել եւ տեղում մահացել գործարանի աշխատակից, 50-ամյա Լեւոն Խաչատրյանը: Երիտասարդը կին ուներ եւ երեխաներ:

Բանվորներից մեկը թերթին  պատմել է, որ Լեւոն Խաչատրյանը գլխով դիպել է քարին եւ գլխուղեղի վնասվածք ստացել: “Նաիրիտ” գործարանի տարածքում թթի ծառեր շատ կան, եւ աշխատողներն այս սեզոնին հաճախ էին թութ քաղում ու տուն տանում:

“Նաիրիտ” ՓԲԸ մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը հաստատեց ողբերգական լուրը: Նա ասաց, որ նման դեպքերում “Նաիրիտի” արհմիությունն օգնում է հանգուցյալի ընտանիքին, եւ հավանաբար այս անգամ եւս աջակցություն կցուցաբերվի:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ