10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Չարաշահումներ Լոնդիկի մոտ. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի տեղեկություններով՝ արդեն տեւական ժամանակ Արարատի մարզպետարանում ստուգումներ են իրականացվում։ Թերթի տեղեկություններով, տուգումների արդյունքում աշխատանքից հեռացվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Վիրաբյանի՝ աշխատանքից հեռացման պատճառը եղել է մեծ քանակությամբ նավթամթերքի չարաշահումը, իսկ դրա հետեւանքով մարզի բազմաթիվ համայնքներ չեն ստացել իրենց հասանելիք դիզվառելանյութը։

Թերթը  փորձեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանից՝ Լոնդիկից, պարզաբանումներ լսել այս ամենի կապակցությամբ, սակայն նրա բջջային հեռախոսին պատասխանող երիտասարդն ասաց, որ մարզպետը խորհրդակցության է եւ խորհուրդ տվեց զանգահարել “լրատվականի բաժնի պետին”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ