Գյուղնախարարին “բերման” կենթարկեն
Ազգային ժողովում, այսօր, հունիսի 4-ին գյուղատնտեսության նախարարության բյուջեի կատարողականի քննակմանը նախարար Սերգո Կարապետյանը չկար: Փոխնախարարն ասաց՝ հյուրեր ուներ եւ պիտի ուղեկցեր պատվիրակությանը: Այս պատճառաբանությունը զայրացրեց պատգամավորներին, որոնք հրաժարվեցին բյուջեի կատարողականի մասով հարցեր ուղղել փոխնախարարին: Քննարկումը հետաձգվեց մինչեւ հինգշաբթի՝ հունիսի 6-ը, բնականաբար, Սերգո Կարապետյանի մասնակցությամբ: Հիշեցնենք, երեկ քննարկմանը չէր եկել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: […]





































