Երեխաների առողջությանը վտանգ չի սպառնում
Մայիսի 30-ին Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից “Արաբկիր” բժշկական համալիր է ընդունվել հեպատիտ Ա կասկածով 3 երեխա: ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ մասնագետների խումբն անմիջապես իրականացրել է համապատասխան հետազոտություններ: Նշված մանկատունը նախատեսված է նյարդահոգեբանական խնդիրներով երեխաների համար: Մայիսի 29-ին նյարդաբանական վիճակի շարժը պարզելու նպատակով մանկատան բժշկի ուղեգրմամբ Ս.Մ.Բերեզինի անվան կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշիչ կենտրոնում 6 […]





































