Երեւանում կավելացվեն դիտահորերը
Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ “Երեւան ջուր” ընկերության տնօրենը զեկուցել է, որ նախօրեին մայրաքաղաքում տեղացած առատ տեղումների հետեւանքով որոշ փողոցներում գրանցվել է անձրեւաջրերի առատ հոսք, ինչի արդյունքում մայրաքաղաքի որոշ փողոցներում կարճ ժամանակով նկատվել են անձրեւաջրերի կուտակումներ: Ընկերության տնօրենի հավաստմամբ՝ ջրի կուտակման պատճառը ջրահեռացման գործող համակարգի թողունակության ներկայիս հնարավորություններով է պայմանավորված եղել, ինչն, այդուամենայնիվ, քաղաքապետարանի […]





































