02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որոշում է հրաժեշտ տալ կուսությանը եւ դիմում փոխնակ զուգընկերուհու օգնությանը

Արտասովոր մասնագիտության տեր մարդիկ դարձել են նոր փաստագրական ֆիլմի հերոսները: “40-ամյա կույսերը” ֆիլմը պատմում է այսպես կոչված` փոխնակ զուգընկերների մասին, մարդիկ, որոնք օգնում են մյուսներին սեքսուալ շփման հարցերում, գրում է “New York Daily News”-ը:

Այդ հերոսներից մեկը` 68-ամյա սեքսոպաթոլոգ Շերիլ Քոեն-Գրինն արդեն դարձել է նախորդ տարվա հունվարին ԱՄՆ-ում թողարկված “Փոխնակ” ֆիլմում դերասանուհի Հելեն Հանտի կերպարի նախատիպը: Ֆիլմը պատմում է 38-ամյա լրագրող Մարկ Օ’Բրայանի մասին, ով մանկուց հաշմադամ է եւ հասկանալով, որ իրեն քիչ է մնացել ապրելու` որոշում է հրաժեշտ տալ կուսությանը եւ դիմում է փոխնակ զուգընկերուհու օգնությանը:

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայում նկարահանված ֆիլմին, ապա դրանում Շերիլ Քոենն ինքն է խաղում: Այն պատմում է 45-ամյա բրիտանացի, IT մասնագետ Քլայվի երկշաբաթյա կուրսերի մասին, ով հատուկ ԱՄՆ է ժամանում կուսությունից զրկվելու համար: Ֆիլմի մյուս հերոսուհին 29-ամյա կույս Ռոզին է, ով 55-ամյա փոխնակ զուգընկեր Հարրիի հետ սեքսի օգնությամբ հույս ունի հաղթահարել իր նողկանքը տղամարդկանց հանդեպ: Փաստագրական ֆիլմը կցուցադրվի բրիտանական “Channel 4” հեռուստաընկերությամբ:

Հարցազրույցներից մեկում Քոեն-Գրինը պատմել է, որ ոմանք իր մասնագիտությունը համեմատում են մարմնավաճառության հետ: Նրա կարծիքով` մարմնավաճառուհիները փորձում են այնպես անել, որ հաճախորդը վերադառնա, իսկ իրենց նպատակն այլ է: Մասնագետը պետք է օգնի խնդիրներ ունեցող մարդուն ինքնուրույն սեռական կյանք սկսել եւ այլեւս չվերադառնալ իրենց մոտ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ