16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արտագաղթը՝ ըստ Թոխմախի Մհերի. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ Ինքնիշխանություն”-ն է անդրադարձել  հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի արտագաղթի հայտարարությանը:  Պատագամավորը մասնավորապես ասել էր. “Հո չեն գնում ընդեղ նախարար կամ վարչության պետ աշխատում, գնում են բանվորության: Մնացեք, ստեղ արեք էդ բանվորությունը, ավելի ձեռ կտա ձեզ”:

  Փաստորեն, Մհեր Սեդրակյանի կարծիքով, արտագնա աշխատանքի մեկնողներն ապուշներ են. չեն հասկանում, որ Հայաստանում բանվորություն անելն ավելի ձեռնտու է, դրա համար էլ գնում են ուրիշների համար են աշխատում: Այստեղ երկու տարբերակ կա:

Առաջին` Մհեր Սեդրակյանն իրավացի է, Հայաստանում բանվորություն անելը ֆինանսապես ավելի ձեռնտու է, բայց մարդիկ այնուամենայնիվ գնում են:

 Դա միայն մի բան կարող է նշանակել. այդ մարդիկ այնքան զզված են այս իշխանություններից, որ մտածում են` ավելի լավ է դրսում գլուխները կախ ուրիշների համար աշխատեն, քան մնան ու ծառայեն սրանց: Եվ երկրորդ` Մհեր Սեդրակյանն ինքը չի հասկանում, որ այդ նույն բանվորության համար դրսում ավելի շատ են վաստակում, քան այստեղ:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ