15 Մարտի, Saturday, 2025
KFC

Սյունիքի արոտավայրերը չեն տրվի Իրանին

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության եւ անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ նախարարությունը դեմ է Սյունիքի մարզի արտովայրերը Իրանի հանրապետությանը տրամադրելուն: Նրա խոսքով, նպատակահարմար է  տեղի ռեսուրսներով բուծել ոչխարներ, որն էլ հետագայում կվաճառվի Իրանին:

«Հարց էր դրված Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ օտարերկրյա գործարարներին հանձնելու վերաբերյալ Մենք հակված ենք տեղում բուծելու եւ վաճառել Իրանին եւ ներկայացրել ենք մեր տեսակետը կառավարությանը»,-ասաց  Ա. Հովհաննիսյանը` նշելով, որ  կառավարությունը կողմ կլինի նման մոտեցմանը:

Գյուղնախարարության անասնաբուժության եւ անասնաբուծության վարչության պետը տեղեկացրեց, որ նախարարությունը հակված է այն կարծիքին, որ տարեկան հանրապետությունից արտահանվող ոչխարների քանակը չպետք է լինի 150 հազարից շատ:

“Դա թույլ է տալիս պահպանել համամասնական ծավալներ արտահանման համար եւ մյուս կողմից բավարարել տեղական սպառումը: Դրան հետ միասին գլխաքանակի ավելացմանը զուգահեռ կարող ենք ավելացնել արտահանման տեմպերը”,-ասաց նա:

Հայաստանից ոչխարներ արտահանվում են Իրան եւ որոշ քանակով նաեւ Իրաք: “Բարեբախտաբար մեր նախասիրությունները չեն համընկնում Իրանի եւ Իրաքի ժողովրդի հետ: Մենք նախընտրում ենք գառան միս, իսկ իրենք նախընտրում են ավելի հասակավոր ոչխարներին”:

Անդրադառնալով կաթնամթերքում կաթի փոշու առկայության չափին` պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ պաղպաղակների մեծամասնությունում կաթի փոշու բաժինը կազմում է 100%, մածունի եւ կաթի մեջ 50%, իսկ պանիրի բաղադրությունում գրեթե 100% անարատ կաթ է:  

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ