20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերացվի քաղաքական սպեկուլյացիան. վարչապետը տհաճ երևույթի է բախվել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր նախքան կառավարության նիստի մեկնարկը հայտարարեց, որ այսօր ի աշխատակիցն իրեն զեկուցում էր կառավարություն դիմած քաղաքացիների նամակների մասին: Վարչապետը նշեց, որ շատ տհաճ երևույթի հետ է բախվել: Բանն այն է, որ նախարարությունների միջին աշխատողները, հաճախ չկարողանալով քաղաքացիների հարցերի պատասխանը տալ, նրանց ուղարկում են կառավարություն: ՛՛Ասում են՝ կառավարությունը պետք է որոշում ընդունի և […]

Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում՝ փորձելով վարկաբեկել. վարչապետը՝ օֆշորային սկանդալի ու ՛՛Նաիրիտի՛՛ մասին

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ անդրադարձավ իր անվան շուրջ ծագած հարցերին: Մամուլի այն հրապարակումները, թե ՛՛Նաիրիտ՛՛ գործարանը պատկանում է վարչապետին՝ Տիգրան Սարգսյանը անհիմն համարեց:  ՛՛Լրատվամիջոցները անհասականալի սցենարներ են մշակում ու կապում վարչապետի հետ՛՛,-ասաց՝ հավելելով, որ ՛՛Նաիրիտի՛՛ հետ կապված բոլոր ծրագրերն ունեն հիմք, դրանք կառավարության որոշումներն են, և դրանց վերաբերյալ պայմանագրերը դեռ 2006 […]

Իրանում մահապատժի են ենթարկել թմրամիջոցներ վաճառողներին

Իրանի Սպահան քաղաքում մահապատժի են ենթարկվել 2 մարդ: Ինչպես հաղորդում է “APA”-ն, նրանք մեղադրվում են թմրամիջոցների մաքսանենգության մեջ: Հանցագործներին ձերբակալել են այն պահին, երբ նրանք տեղափոխելիս են եղել 4 կգ թմրանյութ: Իրանի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման` Գերագույն դատարանի կողմից հաստատվելուց հետո Սպահանում իրականացվել է նրանց մահապատիժը:  Նշենք, որ Իրանը 2-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում մահապատիժների քանակով` Չինաստանից հետո:

ՀՀ եւ Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նախօերին կայացած լիագումար նիստից հետո հանդիպում է տեղի ունեցել հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ` ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ, գրում է “APA”-ն:  Հանդիպմանը, որը մոտ 2 ժամ է տեւել, պատվիրակությունները ներկայացել են ողջ կազմով: Հանդիպումից հետո Ժան-Կլոդ Մինյոնը այն գնահատել է որպես “բարի կամքի հանդիպում”: “Մենք որոշում ենք կայացրել հանդիպել այստեղ` ժողովրդավարության […]

Բարձրաստիճան պաշտոնյաների սկանդալային ձերբակալություններ կարող են լինել. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, “Նաիրիտ”  գործարանից յուրացումներ կատարելու դեպքի առնչությամբ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որոնց արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ ի պատասխան այն հարցի, թե երբ է նախատեսվում ավարտել “Նաիրիտի”  գործի քննությունը:  Թերթի տեղեկություններով, այս գործում ներգրավված քննիչներին համապատասխան շրջանակներից հրահանգել են […]

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հավասար իրավունքներ է շնորհել միասեռ եւ ավանդական ամուսիններին

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հավասարեցրել է ավանդական եւ միասեռ ամուսնությունների իրավունքները: Դատարանը Սահմանադրությանը չհամապատասխանող է համարել երկրում գործող ֆեդերալ օրենքը, որն ամուսնությունը սահմանում է որպես միություն` միայն տղամարդու եւ կնոջ միջեւ, հաղորդում է “BBC”-ն: Այս որոշմանը կողմ են հանդես եկել Գերագույն դատարանի 9 դատավորներից 5-ը: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ ամուսնությունները պաշտպանող օրենքը, որը գործում […]

Կինս հաստատ ավելի է վարձատրվում… Զուրաբյանի ամառային հույսերը /վիդեո/

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերջին 6 տարիների ընթացքում մեկ անգամ է հանգստացել: Ասում է`ժամանակ չի ունեցել: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը հույս հայտնեց, որ գոնե այս տարի հնարավորություն կունենա հանգստանալու: Իսկ որտեղ է նախընտրում հանգստանալ: Ասաց` դեռ չի որոշել, սակայն համաձայնեց, որ Հայաստանում հանգիստը կազմակերպելը բավական թանկ է։ Պատգամավորի աշխատավարձն էլ նորմալ հանգստի համար չի […]

Էդուարդ Շարմազանովը մեկնել է Աթենք

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-30-ը աշխատանքային այցով կգտնվի Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում՝ մասնակցելու “Նոր ժողովրդավարություն” կուսակցության 9-րդ Ազգային համագումարին: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաեւ հույն խորհրդարանականների հետ: Հունիսի 27-ին ԱԺ փոխնախագահը կհանդիպի Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի, իսկ հունիսի 28-ին՝ Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ […]

Ինքնասպան եղած ցմահ դատապարտյալը պիտի խոսե՞ր. Չորրորդ ինքնիշխանություն

Հունիսի 19-ին Արդարադատության նախարարության “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում մահացած ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանի պարանոցին ոչ թե սավանից կախվելու հետքեր են, այլ կտրվածք է հայտնաբերվել։ Այս մասին երեկ “Չորրորդ ինքնիշխանությանը” ասել է Մանվելի հորաքույրը՝ Սուսաննան։ Նրա խոսքով, իր հարցերին, թե դա ինչ վերք է, Մանվելի դին ՔԿՀ-ից հայրական տուն տեղափոխողներն ասել են, թե դա արվել է ինչ-որ նմուշ վերցնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի