21 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎՊ-ի “անհանգստությունը” եւ էկոնոմիկայի նախարարի պատասխանը

Հայաստանի էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը  անդրադառնալով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը՝ սկսեց աղմուկ բարձրացրած հանրային զուգարաններից: Նախարարը հերքեց, որ դրանք չեն աշխատում: Մյուս հարցը զբոսաշրջության ոլորտն է, քանի որ ՎՊ-ն գտնում է, որ նախարարությունը պետք է ստուգումներ անցկացնի: “Ռիսկերի վրա հիմնված ստուգումները”, անընդհատ ստուգումները ըստ Ավանեսյանի լավ բան չէ, եւ այդ իսկ պատճառով նախարարությունը առաջնորդվել է […]

Եգիպտոսում լրագրող է զոհվել. մեկ այլ լրագրողի ծեծել եւ բռնաբարել են /վիդեո/

Եգիպտոսում զանգվածային անկարգությունների արդյունքում տեղի լրագրողներից մեկն է զոհվել, ԶԼՄ-ների եւս 7 աշխատակիցներ` տարբեր երկրներից տուժել են: Այս մասին տեղեկացնում է “omsk.rfn.ru”-ն` հղում անելով Լրագրողների պաշտպանության կոմիտեի այսօր հրապարակած տվյալները: Տուժածների թվում է նաեւ 22-ամյա կին լրագրողը Դանիայից, որին ծեծել եւ բռնաբարել են ցուցարարները: Նման դեպքերի հաճախակի դառնալը գրավել է ՄԱԿ-ի ուշադրությունը: Տխուր լուրը մեկնաբանել […]

Կառավարությունում “պիկ” է

Այսօր առավոտվանից կես ժամը մեկ պարբերականությամբ կառավարության մամուլի կենտրոնում Վերահսկիչ պալատի հաշվետվությանն են անդրադառանալու էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը , ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կառավարության մամուլի սրահում լրագրողների պիկ է, նույնիսկ մեկ լրատվամիջոցից երկու լրագրող է ներկայացել: Հարցերը շատ-շատ են, ժամանակը` քիչ : Յուրաքանչյուր նախարարի հատկացվել […]

Ամոթ է … /վիդեո/

Նորանշանակ սպորտի նախարարի և ՀԱՕԿ նախագահի ջրերը մեղմ ասած` նույն առվով չեն հոսում: Այս մասին բազմիցս խոսվել ու գրվել է: Եթե նախկինում Վարդանյան-Ծառուկյան “личный неприязнь”-ը լրջորեն չէր կարող անդրադառնալ սպորտային գործընթացների վրա, ապա այժմ դա կարող է հանգեցնել հայկական սպորտի առանց այդ էլ խարխուլ վիճակի խորացմանը: Մասնավորապես, երբ այդ հակասությունները անձնական դաշտ են տեղափոխվում: Սպորտային մեկնաբանների […]

Տարածաշրջանում երկխոսության անհրաժեշտություն կա. Նալբանդյան

Երեւանում անցկացվող ՀՀ նախագահության շրջանակներում հուլիսի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՛՛Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում՛՛ համաեվրոպական խորհրդաժողովին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես գալով ողջույնի խոսքով` մասնավորապես նշեց.  ՛՛Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանն առաջին անգամ ստանձնեց նախարարների կոմիտեի նախագահությունը: Այս կարևոր առաքելությունը մենք առաջին հերթին դիտարկում ենք իբրև հավելյալ հնարավորություն […]

ԵԱՀԿ ղեկավար մարմիններում առաջին անգամ ադրբեջանցի պատգամավոր է ընտրվել

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ղեկավար մարմինների ընտրություններին առաջին անգամ մասնակցել է նաեւ ադրբեջանական պատվիրակության անդամ` Ազայ Գուլիեւը, տեղեկացնում է “APA”-ն: Գաղտնի քվեարկության արդյունքում Գուլիեւն ընտրվել է ԵԽԽՎ Բյուրոյի անդամ: Նրա հետ մրցակցել է  Խորհրդարանական Վեհաժողովում ՌԴ Խորհրդի պատվիրակության ղեկավար, գեներալ Վլադիմիր Կուլակովը:

Ո՞ւմ են հիմարի տեղ դնում

Հուլիսի 1-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ “Տաթևեր” ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը ուրախությամբ տեղեկացրեց, որ գործում է Տաթևի ճոպանուղու տարածքում տեղադրված բիոզուգարանը.”  “Արդեն 2 շաբաթ է, որ գործում է Տաթևի ճոպանուղու տարածքում տեղադրված բիզուգարանը: Սա արդեն ուրախացնող փաստ է, քանի որ արտասահմանյան զբոսաշրջիկներ են գալիս Տաթև, իսկ բիոզուգարանները բոլորս էլ գիտենք որ հարմարավետ են”,– ասել […]

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը

Հուլիսի 2-ին ԱՄՆ դեսպանատունը նշեց Միացյալ Նահանգների անկախության 237-րդ տարեդարձը: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը: Իր ողջույնի խոսքում դեսպան Հեֆերնը նշեց, որ տարին նշանավորվում է “հայ-ամերիկյան ամուր կապերի պահպանմամբ”: “Բարձր մակարդակում կանոնավոր կերպով ապահովվել է  քաղաքական եւ դիվանագիտական երկխոսությունը”, -ասաց դեսպան Հեֆերնը, ապա նշեց, որ պետքարտուղար […]

Համաեվրոպական խորհրդաժողովը փաստում է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին. Հովիկ Աբրահամյան

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում հուլիսի 3-4-ը ՀՀ Ազգային ժողովում անցկացվում է ՛՛Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում՛՛ համաեվրոպական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում են 32 երկրների եւ միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՛՛Նման միջոցառման անցկացումը խորհրդանշական է ոչ միայն այն առումով, […]

“Զիլ” և “Գազել” մեքենաների բախման արդյունքում կա 3 զոհ և 11 վիրավոր

Հուլիսի 2-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սպիտակ ավտոճանապարհի 66-րդ կմ-ում  բախվել են «ԶԻԼ» մակնիշի 02ՍՍ091 պետհամարանիշի և «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պետհամարանիշի ավտոմեքենաները:Սարսափելի ավտովթաիր հետևանքով կա 3 զոհ և 11 վիրավոր, արդեն հայտնի են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի